Թուրքիայի ԱԳ նախարարը այսօր հայտարարել է, թե Ադրբեջանը վերադարձրել է այն, ինչ պատկանում է իրեն, իր պատմական հողերը… Այդ դեպքում պատասխանեք այս հարցին… քաղաքագետ Ալեքսեյ Մարտինով
Նոր երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը հայտարարել է.
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը այսօր հայտարարել, թե Ադրբեջանը վերադարձրել է այն, ինչ պատկանում է իրեն, իր պատմական հողերը։ Սա աննախադեպ ցին իզմ է։ Օգտվելով Նիկոլ
Փաշինյանի՝ պատ երազմում գրանցած արդյունքից ու ստեղծված իրավիճակից ինչեր ասես, որ թուրքերը չեն հայտարարում եւ խոսում։ Ի՞նչ է նշանակում պատմական հողեր։ Բա այդ դեպքում ու՞մ են պատկանում այն պատմական հողերը, որոնց վրա ապրում են թուրքերը։
Սա համարում եմ թուրքական հերթական թաքնված սպառ նալիքը, քանի որ իրենք ամեն ինչ համարում են իրենց պատմական տարածքները». Նոր երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինով