Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կողմ են բոլորը, որոնք ժողովուրդ չեն: Ես նկատի ունեմ հայկական էլիտան՝ կաթողիկոսները, նախկին նախագահները, օլիգարխիան, կուսակցությունները, պետական կառավարման համակարգի մի մասը եւ «անգան մի կին ատամնատեխնիկ»՝ Իլհամ Ալիևը: Բոլորը: Հետևաբար Նիկոլ Փաշինյանը մնալու հնարավորություն չունի, պիտի հեռանա, քանի որ մնալու դեպքում նա ինչպե՞ս է աշխատելու էլիտայի հետ:
Նախագահական կառավարման համակարգում Փաշինյանն ընդհանրապես շանս չէր ունենա բնության մեջ իր տեղը գտնելու, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում նա կարող է կուսակցություն ղեկավարել ու մասնակցել ընտրությունների եւ դեռ քվեների հույս ունենալ, թեկուզ՝ 15-20 տոկոս: Էլիտան վրե ժ է լուծում Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իշխանության է եկել ժողովրդով, այսինքն՝ ի հեճուկս էլիտայի: Ո՞վ էր նրա կողքին կանգնած, երբ նա ժողովրդի հետ էր, թերևս ՀԱԿ-ից բացի՝ ոչ ոք: Հետևաբար պատկերացնո՞ւմ եք, թե մեր էլիտան ինչքան չի սիրում ժողովրդին:
Բոլորն ատամ են սր ում Փաշինյանի վրա, բոլորն իրենց ծնոտի ամրությունն են ստուգում այդ իսկապես պետության ամենաթույլ օրգանիզմի՝ Հայաստանի վարչապետի գոյության վրա, որն ինքն է ընկել իր ծուղակը, երբ համաժողովրդական էյֆորիայից ոչ մի բանական հանածո դուրս չբերեց: Այս պատմության մեջ տարօրինակ է եկեղեցու պահվածքը, եկեղեցին վերջին երեսուն տարում 1-ին անգամ հրապարակային մտավ քաղաքականության մեջ, Շիրակի թեմի առաջնորդը գրեթե «գողական բազարի» է անցել, նա Փաշինյանի մասին դեկտեմբերի յոթին ասել է՝ նրա ներկայությունն ինձ համար տհաճ է: Նա դա ասում է ժողովրդի ընտրյալի վերաբերյալ:
Անկախ նրանից, թե ուր հասցրեց իրեն Փաշինյանը, հոգևոր հոտի ղեկավարի խոսքն ուղղված է ժողովրդական քվեի հասցեին: Ես չգիտեմ՝ որտեղ է գրված, որ հոգևորականը կարող է այդպես արտահայտվել մարդու հասցեին: Առավել ևս, ի՞նչ է պատրաստվում անել հոգևորականը, եթե հանկարծ նոր ընտրություններով Փաշինյանն ինչ-որ կերպ նորից վերցնի այդ քվեն, թեկուզ ոչ էյֆորիկ ծավալներով:
Ես չեմ ճանաչում որևէ Հիսուս Քրիստոսի կամ Պողոս Առաքյալի, որը հոգևորականին կլիազորեր այդպես արտահայտվել մարդու հասցեին, որի հա նցանքներում ավելի տեսանելի է տգիտությունը, քան՝ դիտավորությունը: Փաստն այն է, որ այն, ինչ անում է հայկական էլիտան, Փաշինյանի դեմ չէ, ժողովրդի դեմ է, քանի որ ժողովուրդը դեռ իր խոսքը չի ասել, որովհետև ժողովուրդը ներգրավված չէ հակափաշինյանիզմի մեջ: Իսկ դրա միակ ճանապարհը ընտրություններն են: Կա՛մ դատեք այդ մարդուն ձեր իսկ դատարաններով, կա՛մ մտեք քաղաքական պա յքարի մեջ:
Ձեր պայ քարում ժողովուրդ չկա, որովհետև ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Արթուր Վանեցյանը, ո՛չ էլ Գեղամ Մանուկյանը լեգիտիմ չեն նույնիսկ իբրև ընդդիմություն, որովհետև նրանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական այլընտրանքը չեն, նրանք ընդհանրապես չկան քաղաքական արենայում որպես քաղաքական խոսքի ներկայացուցիչ:
Նիկոլ Փաշինյանը նույնպես քաղաքական խոսքի ներկայացուցիչ չէր, սակայն նա ներազգային աղե տի հակոտնյան էր, որը չվախեցավ միայնակ առաջնորդել ժողովրդին: Եվ, այո՛, Նիկոլ Փաշինյանը նույնպես դարձել է աղ ետ, բայց նա կառավարման ամբողջ ընթացքում ուղղակի ինքնասիրահարվածի իր բմբուլներն էր խնամում ժողովրդական համակրանքով:
Ուստի հասավ այն օրվան, երբ ժողովուրդն ինքնասիրահարվածի հավեսը չունի: Նա ո՛չ փողի գ երի է, ո՛չ էլ կոռու մպացված, Փաշինյանը պետք է փոխարինվի: Կասկած չկա: Սակայն իշխանության պետք է գա ոչ թե մեկը, ով վախենում է իշխանություն կորցնելուց, այլ մյուսը՝ ով վախենում է կորցնել ժողովրդին: Մհեր Արշակյան