Սահմանները բաց են… արդեն լսել եմ բազմաթիվ մարդկանց հեռանալու մասին… ես մնում, եմ քանի որ… Նարինե Մանուկյանի ՀԶՈՐ կոչը հայ ժողովրդին

Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես մնում եմ… Սահմանները բաց են, ու այսօր արդեն լսել եմ բազմաթիվ մարդկանց հեռանալու վերաբերյալ: Բարեկեցիկ, ստեղծարար, ապահով կյանքով ապրող մարդկանց… Ինձ համար սա ցավ է, որովհետև գիտակցում եմ, որ երկիրս ծանրագույն վիճակում է:

Ես ունենալով բավականին մեծ հնարավորություն դրսում և՜ ապրելու, և՜ տուն ունենալու, և՜ իմ գիտելիքով եւ կրթությամբ աշխատանք գտնելու, և՜ երեխաներիս որակյալ կրթություն տալու` ՉԵ՜Մ ԳՆԱԼՈւ…

Ես մնում եմ` գիտակցելով, որ բարդությունները դեռ նոր են սկսվելու, որ ճգնաժամ է սպասվում, որ պետք է երկու անգամ ավել աշխատենք, որ պետք է էլ ավելի համառ պայքարենք ( չգիտեմ էլ ուր ավել):
Բայց ես ու Vahan Khachatryanս մնում ենք! Չե՜մ ասի երբեք չեմ գնալու… Չգիտեմ ինչ է սպասվում:

Բայց մնալու՜ եմ: Մնալու եմ ՀԱՆՈւՆ մեր Հերոսների թողած պատգամի, հանուն նրանց ընտանիքների…
Ես պետք եմ իմ հազարավոր հաշման դամություն ունեցող երեխաներին, հիմա էլ` հազարավոր արցախահայերիս եւ նրանց երեխաներին, հազարավոր զո հված հերոսների ընտանիքներին:

Իսկ եթե պետք ես գեթ մի մարդու, բացի քո ընտանիքից` ուրեմն իզուր չես աշխարհ եկել:
Հ.Գ. Նկարն արվել է Լոռու Մարզում, մի քանի օր առաջ, որտեղ շատ կարևոր ու ազգանվեր ծրագիր ենք իրականացնում Armenian Mothers NGO — Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ և People in Need Armeniaի հետ համատեղ:

#եսմնումեմ հեշթեգով եկեք Հայաստանում մնալու կո՜չ անենք եւ շարունակենք պայք արը` հանուն ամենալուսավոր Հայրենիքի` ներքին աղբից վերջնականապես մաքրված: Հայրենիքս անհայրենիքներին չե՜մ թողնելու… #եսմնումեմ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *