Դիմում եմ հատկապես ՆԻԿՈԼԻՆ ու ՎԱԶԳԵՆԻՆ․ Եթե իրոք թանկ է ձեզ համար ՀԱՅՐԵՆԻՔԸ, ուրեմն…Աշոտ Տեր-Մինասյանի կարևոր կոչը

Աշոտ Տեր-Մինասյանը գրում է. Բավական է, համբերությունն էլ սահման ունի։ Ամեն կերպ աշխատեցինք առանց որևէ մեկին վիր ավորելու, բարեկրթության սահմաններում հորդորել, կոչ անել՝ երկիրը վերջնական կո րծանումից փրկելու համար ժամանակավորապես հրաժարվել առճ ակատումներից, համախմբվել ու միասնական ու ժերով դիմագր ավել սպասվող նոր արհավիրքներին։

Սակայն ու՞մ ես ասում․․․ Այդ կոչ- հորդորներին չարձագանքեցին նույնիսկ պատե րազմի օրերին․․․ Արդեն իսկ կայացած անասելի աղե տի ու անդառնալի կորուստների մեղքը իրար վրա գցելով, հազարավոր զո հերի եւ վիրավ որների հանդեպ իբրև թե հոգատարության եւ կարեկցանքի իրավունքը միայն իրենց վերապահելով՝ իրականում կենաց-մ ահու կռ իվ են տալիս, այո՛, ԱԹՈՌԱԿՌ Ի՛Վ են տալիս երկու կողմերն էլ։

ԵՎ նողկալին այն է, որ այդ ամենը թմբկահարվում է որպես ժողովրդի պահանջ, իբրև թե ժողովրդի անունից։ Ժողովրդին պառակտել, հանել են իրար դեմ հատկապես ՖԲ-ի էջերում, քանի որ հեռուստաեթերը գերազանցապես պատկանում է հակակառավարական ուժերին։ Իսկ միակ ազատ հարթակ ենթադրվող ՖԲ-ի էջերը, բացառությամբ մի քանի տասնյակ իրոք մտավորականների գրառումների, նույնպես առլեցուն են մերկապարանոց նիկոլական և մերկապարանոց հականիկոլական անմակարդակ, գռեհիկ, սակայն ամեն ինչի «գիտակ» հաճախագրություններով։

ՈՒստի դրանց չնմանվելու համար խոսքս ուղղում եմ երկու կողմերի պարագլուխներին և այս անգամ ոչ թե որպես հորդոր, այլ ՊԱՀԱ՛ՆՋ։ Ձեզանից ոչ մեկը այնքան միամիտ չէ, որ չհասկանա օրհասի պահին համախմբման անհրաժեշտությունը։ Ով ինչ սխալներ է կատարել, ով ինչի համար պետք է պատասխան տա՝ թողե՛ք ապագային և գոնե մոսկովյան ճակատագրական հանդիպումից երկու օր առաջ ժամանակավորապես մոռացե՛ք ձեր ամբիցիաները և

վայրկյան առաջ սեղանի շուրջ նստեք՝ որոշելու, թե ինչ «շերեփով» եք ներկայանալու մեր ինքնության փրկության դիվանագիտական մա րտին։ Դիմում եմ հատկապես ՆԻԿՈԼԻՆ և ՎԱԶԳԵՆԻՆ․ Եթե իրոք թանկ է ձեզ համար ՀԱՅՐԵՆԻՔԸ, առանց նախապայմանի, առանց դիմացինի կարծիքը նախապես իմանալու՝ առաջինը համախմբման ձեռք մեկնե՛ք։ Քաղաքական խաղերի կամ

ինքնասիրահարվածության ժամանակը չէ՛․ վեհանձն և հայրենասեր մարդը նա է, ով առաջինը կառաջնորդվի այս գիտակցությամբ։ Հակառակ դեպքում ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, որի անունից սիրում եք խոսել, և ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ձեզ երբեք չե՛ն ների։ Հ․Գ․ Այն լրատվամիջոցները և ՖԲ-ի իմ ընկերները, ովքեր համամիտ են գրությանս, խնդրում եմ սրտիկներ դնելու փոխարեն արագ տարածեք այն, որպեսզի վայրկյան առաջ որևէ կերպ հասնի հասցեատերերին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *