Անուշ Մնացականյանն իր էջում գրել է. Եռաբլուր Մտա… Վերջապես հավաքեցի եղած֊չեղած մի բուռ համարձակությունս։ Դեռ մի քանի քայլ չարած հասկացա, որ գե րեզմանատներ կան և կա երկինք երկրի վրա… Երկինք, որտեղ մտնելուց կորցնում ես քեզ, ար յունդ սառում է երակներումդ և չես հասկանում՝ ում կանչող աչքերով նկարին մոտենալ։
Երկինք, ուր աստղերի փոխարեն մեր ՏՂԱՄԱՐԴԻԿ են լույս տալիս… ՏՂԵՔԸ լուռ էին, իրենց աչքերը և սառը քարերին գրված թվերն էին խոսում… Պատմում էին իրենց տերերի կարճ, սակայն բովանդակալից կյանքի պատմությունը… Պատմություն, որ հենց իրենց տերերն են գրել… Մոտենում էի ՏՂԵՔԻՆ. փոքր հողաթմբեր, իսկ ներսում ինձնից և Ձեզնից ՄԵԾ մեկը։
Մեկի քարի մոտ չրեր էին դրված, մյուսի մոտ՝ խնձորներ, երրորդը երևի սիրում էր կոլա խմել ու ծնողն էլ չէր ուզում նախատել թե. “Տղե՛ս, հերիք էդ թույնը խմես”, ծնողը ուզում էր որդու սրտով գնալ ու շիշը թողել էր որդու տան առաջ։ Մի տղայի տան քարին էլ գրված էր 27… Երևի կյանքի թելը հենց այդ թվի վրա էր կտրվել։ Սակայն քարի դիմաց դրված էին “28”-ի մոմերը.
ծնողն էր բերել, որ կարի կտրված թելը… Մեկ այլ տղայի տան հողաթմբի վրա էլ այնքան թարմ ծաղիկներ էին լցված, որ դժվարացա տեսնել՝ ում տան մոտ եմ։ Կային ընկերների տներ, որոնք կողք-կողքի էին. սիրուն աչքերով մեր Մխոյինը և իր Ռիժիկինը։ Նրանք որոշել են երկրից դեպի երկինք տեղափոխվելիս էլ իրար կողքի տեղավորվել։ Ալբերտի տանը նայելիս նրա վերջին պատառը հիշեցի և կոկորդս ծակծկեց.
կերածս փշի պես դաղեց կոկորդս։ Հանկարծ լույս տեսա…Մի տղայի տան մոտ մոմ էր վառ վում. հավանաբար լույսն են տարել… Մեր լույսին տարել և վառ վող մոմի մեջ են թաքցրել։ Մի այլ տնից էլ Շանթն է իր քարին գրված մատղաշ տարիքով շանթահարում ցա վից մղ կտացող սիրտս… Մեկ այլ տղա էլ նոր հարևան էր ընդունում. էստեղ ՏՂԵՔԸ էդքան էլ հարևանասեր չեն, նախընտրում են տան կողքին նոր կառուցվող տներ չտեսնել…
Էստեղ բոլորի տները ամենաճոխն են, սակայն իրենց մոտով անցնելիս թվում է, թե աշխարհը փուլ եկավ գլխիդ… Սկսում եմ ատ ել մա հվան ճոխությունը… Քայլում եմ և կուլ տալիս աղի արցունքներս. ախր ես աղի ոչ մի բան չէի սիրում ՏՂԵՔ… Իսկ դուք… Դուք երևի երեկոները հավաքվում, զրուցում և իրար պատմում եք Ձեր գլխով անցածը… Դուք էդտեղ եք հավաքվել, որպեսզի մենք էստեղին կարոտ չմնանք… ##Հեղինակային##ԴառըՈւՍառըՔարեր