Ուզեք, թե չուզեք, խաղաքարտերը բացվելու են, այն էլ պարզ ու հրապարակային, որովհետև…Նվեր Մնացականյանի հերթական կոշտ մեկ րոպեն

Բարև Ձեզ: Հայկական գեկաչեպեն չստացվեց, ինչպես չէր ստացվել դրա ռուսականը 1991-ին։ Իսկ գիտեք ինչու․ 2 դեպքում էլ սթափ եւ իմաստուն գտնվեց ժողովուրդը, որին հիմա Հայաստանում չարությունից ժեխ են ասում, միայն նրա համար, որ չի հավատում սուտ անցյալով եւ կուշտ դեմքերով

քարոզիչներին։ Հարկ կար այդպես սայ թաքել, երբ լավ գիտեք, որ վաղն էլի ձեր պիտակած ժեխից եք քվե մուրալու։ Բայց եղավ այն, ինչ եղել է։ Ինչ է լինելու, այ դա է հիմա կարևորը։ Հայաստանը մտել է ներքաղաքական ռևիզիայի մեծ փուլ և դժվար թե

ձախողված հեղաշրջումից հետո որևէ մեկը խուսափի առերեսումից։ Այս անգամ անհնար կլինի կուլիսում որոշել պատե րազմի, թե խաղաղության իշխանությունը 98-ի չարա ղետ սցենարով։ Պատերազմը սպառել է քաղաքական բոլոր աստառները․ ուզեք, թե չուզեք, խաղաքարտերը բացվելու են, այն էլ պարզ ու հրապարակային, որովհետև Հայաստանը հասցրեց տեսնել 2019-ը

թվական, որը դեռ շատ եք հիշելու բռ նապետական այս շուրջկալում, որովհետև հայկական լյուստրացիայի էֆեկտն ավելին է, քան կարելի է պատկերացնել թե ովքեր և ինչեր են տնօրինել խաղաղության ու պատ երազմի այդ կեղծ միջանցքում․․․ Տեսանյութը դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *