Վարդանիս սնայպ երն է խփել… Վերջին անգամ հավանաբար ինքը զանգել էր ձայնս լսեր և հրաժեշտ տար: Բայց մինչև վերջ ինձ ուժ տվեց, ասաց…Դավիթ Ամալյանի հուզիչ խոսքը որդու մասին

Երգահան Դավիթ Ամալյանը պատմել է իր որդու՝ Արցախում նահա տակված Վարդան Ամալյանի մասին: «Վերջում, երբ որ իրեն տեսա հասկացա, որ գործ ունեմ կոնկրետ շատ լուրջ մար տական ընկերոջ հետ:

Ու ես երազում էի, որ ինքը գա ու մի օր մենք խառնենք մեր անցյալները: Բայց ինքը իր անցյալը ավելի արժևորեց: Ավելի էգոիստ գտնվեց: Իրենը գերարժևորվեց, իսկ իմը՝ էժանացավ: Անցածս կյանքը էժանացավ, գալիքը՝ թանկացավ:

Վերջին անգամ հավանաբար ինքը զանգել էր ձայնս լսեր և հրաժեշտ տար: Բայց մինչև վերջ ինձ ուժ տվեց, ասաց պապ ջան, նորմալ ա ամեն ինչ, պինդ եղեք, ուժեղ: Ես էլ հեռախոսի ձայնից լսում էի այդ կրա կոցները և դրանից հետո կապը կտրվեց: Մի քանի ժամ հետո զանգեցի չվերցերց:

Հետո մի ինֆորմացիա ստացանք, որ էդ տարածքում բոլորի հեռախոսները վերցրել են, ասացի ուրեմն դա ա: Բոլորի հեռախոսները վերցրել են: Ամսի 7-ին հրա զենային վնա սվածք է ունեցել թշից: Այսինքն՝ կրա կելու ընթացքում ա խփվել և սնայ պերից: Մինչև վերջ կռ վել է:

Արդեն, երբ որ ուզում եմ իր հետ մի բան խոսել, ինչ-որ երևակայական բան է դառնում, իսկ ես չեմ ուզում իրականությունը խառնեմ երևակայության հետ: Այսուհետ ես երբեք չեմ ունենա առանձին իմ մտքերը: Այսուհետ ոչ մի միտք առանց թեկուզ իր հետ ենթագիտակցորեն քննարկելու, չեմ կարող արտաբերել:

Թե՜ ստեղծագործելիս… կապ չունի թեման: Որովհետև ինքը շատ ասելիք ուներ և մի փոքրիկ գիրք ուներ թողարկված՝ Տասը պատմվածքներով, իր 13-ամյակի օրը թողարկվեց: Դրանից հետո էլ չգրեց…

Հիմա պետք է արտատպվի այդ գիրքը: Փորձեմ իմ հնարավորություններով մի քիչ տարածել այդ գրքույկը: Բայց այս գրքույկին ծանոթացողները կտեսբեն, որ այս մարդը բավականին ասելիք ուներ…»: Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *