Տիգրան Սիմոնյանը գրում է. ՍՏՈՐԱԳՐՈւԹՅՈւՆ
9 նոյեմբեր 2020 թվական ։ Այդ գիշեր ստորագրվեց մի փաստաթուղթ , որը մեր հասարակությանը բաժանեց 2 մասի ։ Մի մասը , որն ակնհայտորեն իր դերն է խաղացել այդ փաստաթղթի ստորագրման գործում ,
փոքրամասնություն կազմող ընդդիմությունն է , որը չնայած իր ակտիվ մասնակցությանը փաստաթղթի կազման եւ ստորագրման գործին , լրիվ այլ նպատակներ է հետապնդել , այն է սևացնել իշխանությանը , նրան մեղադրելով դավա ճանության մեջ ։ Մյուս մասը , որն
ակնհայտորեն մեծամասնություն է , վարչապետի և իշխանությունների կողմնակիցներն են , որոնք գտնում են , որ իշխանությունների , մասնավորապես վարչապետի կողմից չի եղել որևէ դավա ճանական քայլ , ընդհակառակը , այդ ստորագրությամբ փրկվել են բազում երիտասարդ կյանքեր ։ Այս կեսը գտնում է ,
որ տեղի ունեցածը անհավասար ուժերի պա յքար էր , որ Հայոց բանակի դեմ պայք արում էին ոչ միայն Ադրբեջանի ու նատոյական Թուրքիայի զի նված ուժերը , ահաբե կիչները Սիրիայից , այլև նրանց աջակցող մի շարք երկրներ ՝ Իսրայել , Պակիստան , Մեծ Բրիտանիա , Աֆղանստան , Ուկրաինա , Բելոռուսիա , Ղազախստան ։ Նույնիսկ մեր
դաշնակից համարվող Ռուսաստանն է իր դերակատարումն ունեցել Ազերիների հաղթանակի գործում ։ Բացի այս թվարկած ուժերի , կան խոսակցություններ , և այդ խոսակցությունները չեն մերժվում , որ ընդդիմադիր հատվածը իր ակտիվ դերակատարությունն է ունեցել մեր բանակի պարտության գործում , նպատակ ունենալով , օգտագործելով դավաճանություն տերմինը , ժողովրդին հանել ընդդեմ
իշխանության և կատարել հեղաշրջում ։ Սակայն չստացվեց ։ Ինչևէ , այժմ փորձենք հասկանալ , եթե պարտվել ենք , ապա ինչ ենք կորցրել այդ պարտության հետևանքով ։ Մինչև առաջ անցնելը ասեմ , որ մեր ամենամեծ կորուստը մեր նահատակված զինվորներն էին , ամեն ինչ կարելի է ետ բերել , բայց Հայրենիքի համար իրենց կյանքը հերոսաբար զո հած տղաների կյանքը այլևս ոչ ֊ ոք չի կարող ետ
բերել ։ Փառք մեր հերոսներին ։ Ընդգծենք , որ այդ ստորագրությամբ կասեցվեց նոր զո հերի ավելացումը ։ Մինչև Ղարաբաղյան շարժման սկսելը Ադրբեջանն ունեցել է 87000 քառ. կմ տարածք , որից Նախիջևանի ինքնավար մարզ ՝ 5400 քառ . կմ և Ղարաբաղի ինքնավար մարզ՝ 4400 քառ . կմ , իսկ Հայաստանի հանրապետությունը ՝ 30 000 քառ . կմ տարածք ։ Այսինքն Հայաստանն ու Արցախը միասին ունեցել են 34 400 քառ . կմ տարածք ։
Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո , այս ամենին ավելացավ նաև մոտ 12000 քառ . կմ անվտա նգության գոտի կոչված տարածք , որն աշխարհն այդպես էլ չընդունեց , որի պատճառով բոլոր երկրները պաշտպանում էին Ադրբեջանին ու նրա տարածքային
ամբողջականությունը , իսկ Հայաստանը այդպես էլ չունեցավ գեթ մեկ իրեն աջակցող երկիր ։ Պատերազմից հետո Ադրբեջանի տարածքը դարձել է 83 300 քառ կմ , որից Նախիջևանի ինքնավար մարզ ՝ 5400 քառ կմ , Ղարաբաղի ինքնավար մարզն այլևս չկա Ադրբեջանի կազմում , իսկ Հայաստանի և Արցախի միացյալ տարածքը դարձել 33700 քառ կմ գումարած Լաչինի միջանցքը ։ Ստացվում է ,
որ այս պատերազմում. Ադրբեջանը կորցրեց 3700 քառ կմ տարածք , Արցախը ՝ 700 քառ կմ , իսկ Հայաստանա Արցախյան միասնական տարածքը ավելացավ 3700 քառ կիլոմետրով , ընդ որում դեռևս պահպանվում է Հադրութի շրջանի ետ վերադարձման շանսերը ։ Մեծացել է Արցախի կամ անկախության կամ Հայաստանի հետ միացման ճանաչումը ։ Հիմա ասեք խնդրեմ , ով է պարտվողը ։ Եկեք այս ամենին ավելացնենք նաև այն , որ սկսած
1994 թվականից մինչև 2018 թվականի հեղափոխությունը , չկար այդպիսի մի օր , որ զո հեր չունենայինք ։ Եթե հաշվենք տարեկան մոտ 300 զո հ , ապա կստացվի , որ խաղաղ պայմաններ համարվող իրավիճակում , 24 տարվա մեջ զո հվել է ավելի քան 7200 երիտասարդ զինվոր , որի պատճառով ծնողներն իրենց տղաներին երկյուղով էին ուղարկում բանակ ։ Հարց , որտեղ է դավաճանություն կատարվել ։ Այո , մենք պարտվել ենք , սակայն պարտվել ենք հաղթելով ։