Ռուսական «Голос» նախագծի շրջանակներում շատ են ելույթ ունենում հայազգի մասնակիցները։ Հայ հայտնի երգիչ Կիրակոսյան Վրեժը նույնպես իր մասնակցությունն ունեցավ այդ նախագծում։ Մասնակցելով մրցույթին՝ նա միացավ Կոնստանտին
Մելաձեի խմբին։ Կույր լսումներ փուլում Նա կատարել է «Miserere» ստեղծագործությունը, որը հիմնված է Սաղմոսարանի 50 սաղմոսների վրա։ Վրեժ Կիրակոսյանի ելույթը Կոնստանտին Մելաձեին շատ դուր եկավ եւ այդ իսկ պատճառով էլ նրան վերցրել է իր թիմ։ Վրեժ Կիրակոսյանի փայլուն ելույթը անտարբեր չթողեց ոչ միայն ժյուրիի անդամներին,
այլ նաև հանդիսատեսին։ Երկրպագուները շատ են հավանել «Մելաձեն հայերի թիմ է հավաքում։ Վրեժ ջան, քեզ հաղթանակ ենք մաղթում», «Սա կույր լսումների ամենալավ կատարումներից մեկն է։ Արժանի ելույթ, հզոր, վստահ, պրոֆեսիոնալ։
Բրավո, քեզ եմ երկրպագելու», «Շատ տաղանդավոր և դրական մարդ է», «Հայերը շատ տաղանդավոր ու հաճելի մարդիկ են, դա ճիշտ է»։ Այժմ առաջարկում ենք ձեզ դիտել այս հրաշալի կատարումը ստորև տեղադրված տեսանյութում.