Վահե Աղաջանյանը գրում է. ՄԵԾԱՄՏՈՒԹՅԱՆ Եւ ԱԶՆՎՈւԹՅԱՆ ՊՏՈւՂՆԵՐԸ: Երբ Ադրբեջանը պարտվեց իննսունականների պատե րազմում, այդ երկրում ոչ ոք չհամարեց, որ իր պետությունը պարտություն է կրել: Պետական մակարդակով ընդունվեց ռև անշի հասնելու քաղաքականություն, մանկապարտեզներից
և դպրոցներից սկսած երեխաների մեջ սկսեցին ներարկել հայատյացություն, Ադրբեջանի գոյություն չունեցող պատմության մասին կեղծ գաղափարներ, որոնք, սակայն, աշխատեցին գերարդյունավետ: Անցավ շուրջ քառորդ դար, այդ սերունդը կարողացավ հասնել ռևանշի:
Այժմ մենք գրեթե նույն իրավիճակում ենք, ինչ Ադրբեջանը իննսունականներին: Գիտե՞նք, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից հաղթող: Այո, գիտենք: Կանե՞նք այդպես: Ցավոք, դեռ ռևա նշի հասնելու քաղաքականություն սկսելու վերաբերյալ ոչինչ չի նշմարվում: Եթե ցանկացած հայի ասենք, որ եթե ուզում ենք հաղթել ապագա պատ երազմում,
ապա պետք է օրինակ վերցնենք ոչ թե ինչ-որ 3-րդ երկրի փորձից, այլ հենց Ադրբեջանից, ապա նա դա կհամարի վիրա վորական, բայց այդ նույն հայը ծաղրում էր կեղծ պատմություն սովորող և այդ գաղափարներով մեծացող ադրբեջանցուն, անվանում էր նրան «ոչխար», ծաղրում էր ուժով սպառ նացող Ալիևին,
հաճույքով ու հրճվանքով դիտում էր «Կիլդիմ» մուլտֆիլմը՝ չհասկանալով, որ իրականում հային վայել մեծամտությունը, իրավիճակը ոչ սթափ գնահատելը և թշնա մուն թերագնահատելը դարձավ ազգային ողբեր գության պատճառ:
Հերթական անգամ պետք է նշեմ, որ հայերի և թուրքերի հաշտեցումը կեղծ թեզ է, և այն հայը, որը կհավատա թուրքերի հետ հաշտեցման եւ հարևանության հնարավորությանը, կարճ ժամանակ հետո կճաշակի յաթաղանի համը: Ամենևին չեմ պնդում, որ պետք է փակ պահել սահմանները, քանի որ այդ հարցը 2 կողմին էլ պարտ ադրվում է շատ ավելի հզոր խաղացողների կողմից, բայց խոսել հարևանություն անելու, դեռ ավելին՝ բարեկամանալու հնարավորության վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն:
Մենք շարունակում ենք կրկնել մեր գլխավոր սխալը՝ չհասկանալ, թե որն է մեր սխալը, իսկ այս հարցում մեր գլխավոր սխալներն են մեծամտությունը և ազնվությունը: Ինչու՞ ենք մենք մեղա դրում աշխարհին անարդարության մեջ, եթե մարդկության պատմությունը ցույց է տվել, որ արդարության և ազնվության ձգտող ժողովուրդները դա տապարտված են կործ անման: