Slim.am-ը գրում է. Հունաստանի վարչապետը՝ Կիրիակոս Միծոտակիսը պատասխանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի սկան դալային հայտարարություններին: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր . «Միծոտակիսը մար տահրավեր է նետում ի՞նձ: Ինչպե՞ս պիտի մենք հանդիպենք ու լուծենք այդ խնդիրները , երբ նա ինձ այսպիսի մար տահրավեր է նետում: Միծոտակիս դուք լավ գիտեք
ձեր տեղը , եթե խաղաղություն եք փնտրում, ինձ էլ մի խոչընդոտիր , իմացի՛ր քո սահմանները , իսկ եթե ոչ, դա նշանակում է, որ դուք ոտքով հար ված եք հասցնում բանակցությունների սեղանին ու հետո փախնում դրանից: Մենք այսպես չենք պատաստվում նույն սեղանի մոտ նստել ձեզ հետ: Այն, ինչ դուք անում եք կղզիների մեջ ակնհայտ է, ո՞վ է ձեզ այդքան վստահեցնում: Հավատո՞ւմ եք, որ ինչ-որ տեղից դարձյալ աջակցություն կլինի ձեզ համար ,
եթե հավատում եք , որ ձեզ կսատարեն՝ կարծում եմ սխալվում եք: Անկախ նրանից՝ որտեղից է գալիս ձեզ աջակցությունը , ուրեմն իմացեք ՝ Թուրքիան կանգնած է բարձր, ամուր իր սեփական ոտքերին ու գիտի թե ինչ անել, երբ անհրաժեշտ է: Ես մի բան էլ կուզենայի հիշեցնել Միցոտակիսին: Դու վստահում ես որոշ լեռների վրա գտնվող երկրների, սակայն այդ լեռները ծածկված էին ամբողջովին ձյունով , դրանցից ոչ մի օգուտ չեք ստանա , սակայն մենք
մեր որոշումներն ընդունում ենք ինքնուրույն և կայացնում ենք մեր սեփական ցանկությամբ, հետևաբար դուք լավ գիտեք խենթ թուրքերին և թե մենք ինչ կարող ենք անել: Բացի մեր 2 պետությունների կողմից լուծումներից , Կիպրոսը այլ ելք չունի: Դուք դա ընդունում եք, թե ոչ, դա ձեր խնդիրն է , այլ ֆեդերացիաների հասկացություն այլեւս գոյություն չունի:»- ասել էր Թուրքիայի նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեջլիսում:
Երկուշաբթի օրը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը ավելի լարեց իրավիճակը՝ պահանջելով Հունաստանից ապառազ մականացնել իբր Թորքիային պատկանող կղզիները՝ արտահայտելով իր վրդ ովմունքը Հունաստանի վարչապետ Միցոտակիսի՝ Իկարիա ու մյուս փոքր կղզիներ կատարած այցերի համար: Հունաստանի վարչապետը մեկնաբանեց այս լար վածության աճն ու Թուրքիայի կողմից հերթական պոռթկումները: «Կյանքի փորձը ինձ ասում է, որ
նա, ով սրում է բի զը սովորաբար, վն աս է տալիս հենց իրեն: Սա կանոն է, որը, կարծում եմ նաև կիրառվում է քաղաքականության մեջ: Մենք մեր դիրքերին հավատարիմ ենք մնում», – ասաց Միցոտակիսը: Մեկնաբանելով Կիպրոսի հարցի խնդիրը ՝ Միծոտակիսը մեր ժեց Թուրքիայի կողմից առաջ քաշված գաղափարը «2 պետությունների կողմից լուծման մասին»: Միծոտակիսը նշեց, որ «կան ՄԱԿ-ի Անվտա նգության խորհրդի որոշումներ,
կա Եվրամիության տեսակետ, կա մի շրջանակ ու այն կոչվում է երկգոտի երկհամայնքային ֆեդերացիա»: «Թուրքիայի նախագահ Էրդողանի հռետորաբանությունը բխ ում է իր երկրում կատարվող ներքին պատճառներից , չնայած ես չեմ թերագնահատում հռետորաբանության կարևորությունը, այն լավ կլիմա է ստեղծում», – ասել է Հունաստանի վարչապետը: