Դեկտեմբերի քսանյոթին փրկված 6 տղաներից իմացանք, որ Սամվելը ողջ է, բայց այդ օրը… ինչ է պատմում զո հված հերոսի մորաքույրը

«Սամվելը շատ համեստ ու անկեղծ, հոգատար տղա էր: Ես հպարտանում էի իրենով, քանի որ նա տարբերվում էր իր հասակակից տղաներից: Սամվելս աշխատանք ուներ, իր ընկերներին էլ էր իր հետ տարել աշխատանքի, որ ընկերներն էլ գումար ունենան: Աշխատած գումարը տալիս էր մորը և տատիկին, որ տան հոգսերը հոգան: Քչախոս էր.

էնքան պետք է հարցախ եղդ անեիր, որ հարցերիդ պատասխանը ստանայիր, սակայն իր գործով ապացուցում էր, որ ինքը շատ ավելին կարող է, քան մենք պատկերացնում ենք, շատ ավելին էր, քան մենք գիտեինք: Ես ասում էի, որ Սամոն «թաքնված տաղանդ» է. մենք նորմալ տղա ենք ունեցել ու մենք իրեն պետք է լավ պահենք,

սակայն, ցավ ոք, գնաց բանակ, էլ չեկավ…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցի ընթացքում պատմում է արցախյան պատ երազմում զո հված Սամվել Սամբատովի մորաքույրը՝ Աստղիկ Շահինյանը: Սամվել Գրիշի Սամբատովը ծնվել է 2002 թվականին Հոլանդիայում, 5-6 տարեկան հասակում վերադարձել են հայրենիք: Սամվելի մորաքույրը ասում է՝ շատ կապված էր ՀՀ-ի հող ու ջրի հետ: «Մի անգամ

տատիկին հարցրել է՝ Եռաբլուրում եղե՞լ ես, թե՞ չէ, տատիկը ասել է՝ չէ, տղես, սակյն մի օր գնալու եմ. Սամվելն էլ ասել է՝ ես էլ մի օր ընկերներիս հետ հաստատ Եռաբլուր եմ գնալու… այսօր Եռաբլուրում հանգչում են Սամվելի ընկերներից շատերը»: Սամվել Սամբատովը ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Ջաբրայիլում: «Նա շատ ուրախ գնաց բանակ, երկար ճանապարհ չէր կարողանում գնալ, սակայն

ծառայության անցավ Ջաբրայիլում: Ես որ իմացա Ջաբրայիլում է ծառայելու, ասացի՝ ինչպե՞ս է ինքը էդքան ճանապարհը գնալու: Սամվելը գոհ էր ծառայությունից, սիրում էր բանակի ուտելիքները: Պատ երազմի օրերին իրենց 5-րդ գումար տակը, ովքեր ամբողջությամբ եղել են նորակոչիկներ, տարել են Հադրութ: Պատ երազմի օրերին զանգում էր, ասում էր, որ իրենք բունկերների մեջ են ու որ իրենք չեն կռ վում: Հետո զանգել է և ասել է, որ

Հադրութի դպրոցում են, ու ամեն բան նորմալ է: Վերջին անգամ հոկտեմբերի ութին է զանգել: Հետագայում իր ծառայակից ընկերների հետ զրույցներից իմացել ենք, որ տեղափոխել են ինչ-որ սարի գագաթ, որպեսզի դիրք պահեն… էդ ժամանակ վերևից արկեր են գցել, և երեխեքը ցրվել են անտառներով. որը ողջ է մնացել, որը շարունակել է ճանապարհը անտառներով մեկ: Ծառայակից ընկերների պատմելով՝ իրենց

հրամանատարը անտառների մեջ երեխեքին թողել գնացել է, իբր թե վի րավոր է, և հետո երեխեքը իրեն զանգել են, ինքը չի պատասխանել: Քսանմեկ հոգի են եղել, 21-ն էլ նորակոչիկներ»,- շարունակում է Աստղիկ Շահինյանը: Հոկտեմբերի ութից մինչև դեկտեմբերի քսանյոթը Սամվել Սամբատովից հարազատները ոչ մի լուր չեն ունեցել. «Մենք գիտեինք, որ ինքը ողջ է. դեկտեմբերի

քսանյոթին փրկված վեց տղաներից իմացանք, որ Սամվելը ողջ է, սակայն այդ օրը Սամվելին իր 5 ընկերների հետ սպա նել են: Թելեգրամյան ալիքներով թուրքերն ասել են, որ բա խում է եղել թուրքերի հետ, նկարներ, տեսանյութեր էին գցել, իսկ մերոնք հերքեցին՝ ասելով, որ մենք այնտեղ զինվոր չունենք: Վեց զո հվածները եղել են Սամվելը և իր ընկերները: Դա մեզ համար ցա վալի էր, որ

այդքան պա յքարել է և ողջ է մնացել, որ տուն գա… և չեկավ: Մենք հավանաբար թե չէինք պատկերացնում, որ ինքը այդքան ուժեղ տղա է, կարող է էդքան անտառներում դիմանալ: Ինքը մինչ օրս էլ մեզ զարմացնում է…»,- ասում է հերոսի մորաքույրը: Նա շատ նպատակներ ուներ, մտադիր էր բանակից վերադառնալուց հետո շարունակել ուսումը: Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *