ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Ինչպես են մարդիկ երկրաշարժից հետո դուրս փախչում շենքից

Mamul.am-ը գրում է. Երևանյան շենքերում ու բակերում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են, թե ինչ իրարանցում է առաջացրել երկրաշարժը բնակչության շրջանում։ Sputnik Արմենիային է տրամադրվել մայրաքաղաքի շենքերից մեկի մուտքում տեղադրված տեսախցիկով

նկարահանված տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են մարդիկ վազելով դուրս գալիս շենքից` իրենց հետ տանելով երեխաներին։
Երկրաշա րժի ցնցու մներից վախեցած բնակիչները տնային շորերով դուրս են նետվում շենքից` վազեվազ իջնելով աստիճաններով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ ու արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ

հարավ-արևելք, օջախի տասը կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնց ման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշ արժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ու ժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: Տեսանյութը ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *