Նարեկ Սարգսյանը գրում է. Այսօր թշնամին ավարտեց իր զորավարժությունները… Կարսի կողմից… թշնամին… ու ցնցեց Երևանը: Ես որ Նազենի Հովհաննիսյանի ստատուսից չգժվեմ, լավ կլինի:
Նազենի Հովհաննիսյանի լոգիկայով՝ Թուրքիան Կարսի կողմից զորավարժություն արեց – արդյունքում՝ երկրաշարժ Երևանում: Դրանից առաջ Ադրբեջանն էր հար ձակվել՝ արդյունքում երկրաշարժ Շորժայում: 1988 -ի երկրաշարժն էլ պատահական չէր: Երևի ռուսների արածն էր…
Հետաքրքիր է՝ մի 2 տարի առաջվա Վանի երկրաշարժը (զո հերով, ավերա ծություններով) ու՞մ պատճառով էր: Էս հիվանդագին մտքերի լոգիկան հետևյալն է. Եթե բնական աղետ է Հայաստանում՝ մեղավորը թուրքերն են: Իսկ եթե բնական աղետ է Թուրքիայում՝ աստված պա տժում է թուրքերին: Ու էս կերպ տրամաբանող մարդիկ հանրության մեջ կարծիք ձևավորող են:
Վստահ եմ, որ եթե Մեղրիի մոտ մի հատ թեթևի մեջ երկրաշարժ լինի, դա հաստատ պարսկական փղերի ոտնաձայների արձագանքն է լինելու դարերի խորքից… Իսկ եթե լուրջ, իմացեք մի բան. Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրաշարժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է: Այդ երկրաշարժից է քանդվել Գառնու տաճարը, Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները և մզկիթները: Քանաքեռ գյուղում
միայն հազարից ավելի զո հ է եղել: Եթե այսօր այդ երկրաշարժը կրկնվի՝ Երևանից բան չի մնալու: Շենքերի մեծ մասը փլվելու են. Ունենալու ենք 300.000-ից ավելի զո հ, միլիոնից ավելի անտուն մարդ: Ուրեմն պիտի պատրաստվել՝ նոր կառուցվող շենքերի սեյսմիկ պահանջները խստացնել, հին շենքերի սեյսմիկ վիճակը՝ բարելավել: Դա ավելի
թանկ է, քան Հայաստանի մեկ տարվա բյուջեն: Դա տասնյակ միլիարդներ արժեցող ծրագիր է: Բայց եթե չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100.000 ավոր կյանքեր: Այդ գործը հնարավոր է անել 10-20 կամ 30 տարվա ընթացքում:
Էդքան ժամանակ հավանաբար ունենք: Պիտի դիմել միջազգային գործընկերներին և աջակցություն խնդրել: Անհնար է, որ չօգնեն: Եթե չանենք, հաստատ թուրքերը մեղավոր չեն լինելու: