Մի բան էլ ասեմ երկրաշարժի պահով… Առավոտվանից հետևում եմ էս թեմային ու մի պարզ հետևություն եմ անում բոլորիս համար… Սեյ Յայլախանյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Մի բան էլ ասեմ երկրաշարժի պահով… Առավոտվանից հետևում եմ էս թեմային ու մի պարզ հետևություն եմ անում բոլորիս համար… Սեյ Յայլախանյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Սեյ Յայլախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մի բան էլ ասեմ երկրաշարժի պահով, ու ցրվենք քարանձավներով. Առավոտվանից հետևում եմ էս թեմային` հումորային, սարսափահար, հուզումնատենչ, ողբագին, ցավալի, տխուր, քաղաքական բովանդակությամբ բոլոր գրառումներին եւ մի պարզ հետևություն եմ անում բոլորիս համար.

Յանիմ թե խաղաղ պայմաններում, ազգովի երկրաշարժից ահագնած սկսեցինք հազար ու մի բան գրել էս թեմայի մասին, եւ ոչ մեկի մտքով անգամ չանցավ, թե պատերազմի օրերին ինչեր էր կատարվում սահմանում ու առհասարակ առաջին գծում:

Բնության մի երևույթից էս ձև խառնվեցինք իրար, իսկ պատերազմի օրերին էնտեղ մարդիկ մա հը «դիմավորում էին» և´ ռու մբերի տակ, և´ երկրաշար ժերի, և´ պայ թյունների, և´ ցեխ ու չամուռի, և´ ցրտի ու ձյան:

Պատերազմի ժամանակ հենց էս նույն ժողովուրդը նստած էր տանը, ամեն մեկը անում էր իր վերլուծությունն ու կարծիքն էր հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ` չհասկանալով եւ չպատկերացնելով անգամ էնտեղ տեղի ունեցող անմարդկային քաոսը, որն անգամ բնության ցիկլում կատարվող երևույթ չէր, այլ ավելի վատն ու սարսափելին:

Հա, ու իրարից նեղանալ չլինի, քանի որ մենք էս տեսակն ենք, ու փոխել հնարավոր չէ: Երկրաշարժը կանցնի, կարող ա մի քիչ էլ ավել ցնցում տա, կարող ա մի քիչ էլ ավել վախենանք, քան հնարավոր հաջորդ պատերազմի

մասին մտածելուց, կարող ա շենքերն էլ փլվեն, մենք էլ մեռնենք, սակայն պատերազմը մնացել ա, շենքերն էլ կան, շատերս էլ դեռ կենդանի ենք, ու չենք մտածում հետագա հնարավոր պատերազմի մասին, որովհետև վախենում ենք … մտածել: Մազալու ենք.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *