Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Անուն առ անուն։ Ավագ լեյտենանտ Գոռ Գևորգի Միրզոյանը ծնվել է 1990 թվականի հուլիսի 11-ին Գյումրի քաղաքում: Նա մեծ սեր է ունեցել ռազ մարվեստի նկատմամբ և այդ է եղել պատճառը, որ նա ընտրել է հենց այս մասնագիտությունը և սովորել Վազգեն
Սարգսյանի անվան ռազ մական ինստիտուտում: Գոռը Ուսման ավարտից հետո ծառայել է Դիլիջանի, Շամշադինի, Կապանի, Որոտանի և Խնձորեսկի զորամասերում որպես տան կային դասակի՝ վաշտի հրամանատար։ Ամուսնացած էր։ 2020թ.-ի սեպտեմբեր ամսի տասնհինգին իր վաշտի անձնակազմով մեկնել է ՌԴ քաղաք Վոլգոգրադ,
որպեսզի մասնակցի Կովկաս 2020 զո րավարժությանը։ Գրանցել հրաշալի արդյունքներ՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը։ Թե ժ մար տերի ընթացքում գործել է բազում սխրանքներ, որոնք դուրս են մարդկային պատկերացումներից: Օրինակ հոկտեմբերի ութին հակա ռակորդի կողմից
գրա ված Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությամբ մղ վող մար տերի ժամանակ յոթ տա նկով հետ են գրա վում այն, որի հետևանքով հակա ռակորդի զինվորները փա խուստի դիմելով մտնում են լքված մի շենք: Գոռը և զի նակից ընկերնեը չունենալով ար կեր՝ փորձում են տան կով անցնել շենքի միջով, որ
շենքը փուլ գա՝ թշ նամիներին թողնելով փլատակների ներքո: Հոկտեմբերի տասնհինգին չկատարելով նա հանջի հրամանը՝ 4 սպա ընկերներով մնացին մար տական դիրքում, պայ քարեցին մինչ վերջին շունչը, անմա հացան իրենց իսկ ազատագրած դիրքում: Հավերժ հի շատակ։