Նիկո՜լ, Նիկո՜լ… թագավորի աթոռին էլ դրեցինք, բայց փողոցն ու փողոցայինը դուրս չեկավ միջիցդ: Այդպես էլ չհասկացար, որ…Սուսաննա Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Սուսաննա Սարգսյանը գրում է. ՎԱՐՉԱՊԵՏ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՍԱԿԱՅՆ ՓՈՂՈՑԸ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ ՄԻՋԻՑ…
Նայում եմ եւ աչքերիս չեմ հավատում, լսում եմ ու չեմ ցանկանում հավատալ, որ մենք մեր ձեռքով մեր տունը քան դեցինք, մեր երեխաների, մեր ոսկե երիտասարդների, մեր սերունդներին դա տապարտեցինք, զինվորին մա հվան, ապրողներին անորոշության:

2018թ-ին, մենք ընտրեցինք Նիկոլ Փաշինյան վարչապետ, ով ուներ բոլոր հնարավորություններն ու լծակները, և որ ամենակարևորն է ժողովրդի աջակցությունը պատմության մեջ իր անունը ոսկե տառերով գրելու համար, սակայն այս մարդը բոլոր լծակները օգտագործեց պատմության մեջ հիշվելու որպես վատագույններից վատթարագույնը:

Եվ այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի անձին վերցրեցինք փողոցից, դրեցինք վարչապետին աթոռին, բայց այդպես էլ այս մարդը մնաց փողոցի հույսին: Այսօր հասավ և մեզ էլ հասցրեց այն օրվան, որ դարձյալ ժողովորդը փողոցում է, անկախ նրանից թե ինչ միջոցով:

Այսօր մերժվածները փողոցում փորձում են վերականգնվել՝ ապարդյուն թե ոչ դա հարցի մյուս կողմն է: Մերժվածներին մերժածները դարձյալ փողոցում են և փողոցից կառավարություն եկած ուժը դարձյալ փորձում է իր իշխանությունը պահել փողոցում:

Նիկոլ Նիկոլ՝ թագավորի աթոռին էլ դրեցինք, բայց փողոցն ու փողոցայինը դուրս չեկավ միջիցդ: Այդպես էլ չհասկացար, որ ժողովուրդը քեզ չնտրեց, որ նորից բերես փողոց, որ քեզ պահեն աթոռին: քեզ ընտրել էինք, որ մերժվածները այսօր մեր անդորրը չխաթարեին՝ չարեցիր: Ու ոչինչ չարեցիր բացի վատից:

Ուզում էինք լավ լինի սակայն եղավ ինչպես միշտ:
Գնա Նիկոլ մեզ պետք չէ ղեկավար, որը մեզ գցում է թշնա մու ոտքի տակ: Մեզ պետք չէ ղեկավար ով իրեն պատկերացնում է միայն փողոցում՝ կոկորդը պատռելուց ու ժողովրդի մանիպուլիացիայի ենթարկելուց:

Այսօր դարձյալ խոսում ես նախկիններից, դարձյալ մեղադ րում ես նրանց դավա ճանության մեջ: Մի պահ քեզ հարց տվել ես՝ ի՞նչ են անում այդ դավաճ անները փողոցում: Այո այո թողել ես փողոցում, որպեսզի մեղադրվողներ ունենաս: Բայց մեղադրվող եք բոլորդ՝ բոլորդ էլ մի մարդ եք, մի շղթայի օղակն եք, ամեն մեկդ ձեր դերակատարմամբ, մինչև տաք ու նվիրեք մեր միակ

հայրենիքը: Ժողովուրդ, նորից եմ ասում թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն, այն էլ մի պռոյեկում, որը միտված է ձեզ տանելու ստր կության: Ոչինչ չի արդարացնելու ձեր այսօրվա դավա ճանությունը, մի տրվեք ոչ ներկա ոչ նախկին իշխանությունների և ոչ էլ այդ իշխանությունների սպասավորների քաղցր խոսքերին:

Ինքներիդ ձեզ հարց տվեք, ինչ չէին կարող անել, որ պետք է անեն վաղը: Ինչն էր խանգարել կամ խանգարում, որ երկրի և ժողովդի համար մի լավ բան անեին իրենց իշխանավարության ժամանակ, ինչ չէին կարող անել երեկ, որ պետք է անեն վաղը:
Ինքներդ ձեր հարցին պատասխան չեք գտնի, իսկ նրանք ձեզ կպատմեն դատարկ հեքիաթներ: Հավատալ չհավատալը ձեր գործն է, բայց սթափ և ողջախոհ լինելը ձեր պարտականությունն է:
Ուշքի եկեք, այլապես վաղը ուշ է լինելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *