Թող Օնիկն ինձնից չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Լրագրող Ոսկան Սարգսյանը՝ Օնիկ Գասպարյանի մասին

Եթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին. Օնիկ Գասպարյանին վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զորամասի հրամանատար էր, հետո՝ կորպուսի հրամանատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես միշտ սահմանի մասին նյութեր էի գրում, մենք երբեմն բուռն վ եճեր

էինք ունենում, բայց այդ մարդուն ճանաչեցի որպես հայրենասեր, հաստատակամ սպայի։ Անկեղծ ասած, երբ Արծրուն Հովհաննիսյանը ժողովրդին խաբում էր ռազ մաճակատից կեղծ հաղթական զեկույցներով, ես մտածում էի, որ Օնիկ Գասպարյանը պետք է ընդվզի, բանակը պետք է կանխի հայրենիքի տարածքների հանձնումը։

Բայց մենք երեւի շատ բան չգիտենք, հետո կիմանանք։ Օնիկ Գասպարյանի հետ կապված մի պատմություն ասեմ, որ ինքն է պատմել ինձ։ 1990-ականներին ինքը սահմանում ա կանի պայ թյունից վիրա վորվել է, ոտքը ծնկից ներքեւ անդա մահատել են Իջեւանի հիվանդանոցում։ Մար տական ընկերները ցանկացել են տեղափոխել Երեւան, բայց Օնիկը դեմ է եղել, ասելով՝ դե, արդեն վիրա հատել են։ Ընկերներն իր կամքին հակառակ տեղափոխել են Երեւան։

Իմ հին ընկեր, իմ հայրենակից, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը նրա ոտքը զննելով՝ անդա մահատված տեղից վերեւ մի թել է կապել ու գիշերը գնացել տուն։ Գիշերվա ժամը չորսին Արտավազդ Սահակյանը վատ բան կանխազգալով՝ եկել է հիվանդանոց ու տեսել, որ իր

կապած թելը խորը մխրճվել է Օնիկի ոտքի մեջ։ Դա նշանակում է, որ գազային գանգրենա՝ փտախտ էր սկսվել, եթե Արտավազդ Սահակյանը առավոտյան գործի գնար, գանգրենան կբարձրանար դեպի կոկորդ ու կսպ աներ Օնիկին։ Արտավազդ Սահակյանը վիրահ ատելով՝ փրկել է Օնիկ Գասպարյանի կյանքը։

Ես չեմ ուզում հերոսացնել Օնիկին, բայց երեսուն տարվա լրագրողական աշխատանքի ընթացքում նրա մասին միայն լավ բաներ եմ լսել: Հայրենիքիս համար դժվարին պահին ես ՀՀ զի նված ուժերի, Օնիկ Գասպարյանի կողքին եմ, Օնիկն էլ ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *