ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, թե որքան մարդ է մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած երեկվա հանրահավաքին: 2021 թվականի մարտի մեկին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղում իրականացրել է հանրահավաքի աերոնկարահանում՝ մասնակիցների քանակը պարզելու համար։
Հարկ է նշել, որ հանրահավաքի ժամով պայմանավորված՝ նկարահանումն իրականացվել է հանրահավաքի
մեկնարկի ժամից ընդամենը քսանչորս րոպե հետո՝ մթությունից խուսափելու ու հետագա հաշվարկը հնարավոր դարձնելու նպատակով։ Նկատենք, որ դրանից հետո՝ հավաքի ընթացքում, մասնակիցների քանակն էապես ավելացել է, սակայն մթության պատճառով ավելի ուշ ժամի անհատական հաշվարկ իրականացնել չի հաջողվել։
Ըստ այդմ, ժամը 18։54-ին արված աերոլուսանկարի անհատական հաշվարկի, ինչպես նաև ավելի ուշ արված լուսանկարների հաշվարկի հիման վրա կարող ենք պնդել, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը վստահաբար եղել է ոչ պակաս, քան քսանմեկ հազար և ոչ ավել, քան 25,500 մարդ։ Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝