«Տղաս, Նիկոլ ջան, ես չեմ պատրաստվում որևէ քննադատական խոսք ասելու… Ասելիքս ահա՝ որն է»…Էլյա Համբարձումյանի ԿԱՐԵՒՈՐ կոչ-խնդրանքը Նիկոլ Փաշինյանին

Էլյա Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Իմ լա՛վ ընթերցող, երկար մտածեցի և որոշեցի բաց նամակ ուղղել պարոն Վարչապետին։ Խնդրում եմ, եթե համաձայն եք տեսակետիս հետ, մաքսիմալ կիսվեք Ձեր էջում, որ վստահ լինեմ կհասնի իրեն։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյան Պարոն

Փաշինյան, Նիկոլ ջան։( Հազիվ եմ ինձ զսպում, որ չասեմ՝ որդիս, ավագ զավակիցս մի քանի տարով եք ընդամենը մեծ): Լինելով քիչ թե շատ հանրային մարդ, մեծ հույսեր ունեմ, որ ընթերցողներիս միջոցով խոսքս Ձեզ կհասնի Ես չեմ պատրաստվում որևիցե քննադատական խոսք ասեմ․ քավ լիցի, ես ընտրե՛լ եմ իմ Վարչապետին ու հարգում եմ

ընտրությունս։ Վստահ եմ՝ չեմ սխալվել, պետության գլուխ կանգնած է ազնվագույն անձ։ Ասելիքս ահա թե, որն է։ Ես մեծ ու հրաշալի ընտանիքի մայր եմ։ Նույն «պաշտոնը» ունեմ, ինչ-որ՝ Դուք․ այն է՝ ընտանիքի ղեկավար։ Իմ ընտանիքը Ձերի փոքր մոդելն է։ Դուք էլ Հայաստան-աշխարհ ընտանիքի ղեկավարն եք։ Ցանկանում եմ , որպես ի՛մ

ընտանիքի ղեկավարի, որի փորձը Ձերինից բավականին մեծ է, մի քանի նկատառումների մասին ասել։ Առավոտյան Իրար բարի լույս մաղթելիս, երեխաներս նայում են աչքերիս հարցական, հո վատ չե՞մ զգում։ Անմիջապես հարցնում են․ «Ո՞նց ես, մամ»։ Ապրածս տարիների փորձը ցույց է տվել, որ ես իրավունք չունեմ ասելու, որ վատ եմ զգում, որովհետև

երեխաներս խե ղճանում են դրանից։ Ես էնքան եմ ասել, որ լավ եմ, որ ո՛չ մի խնդիր չունեմ, դարձել եմ ամուր ու դիմացկուն․ կյանքի ամեն հшր-ված տանում եմ քաջ և կանգուն զինվորի նման։ Ինչ Տեղի է ունենում, մնում է ներսումս, ինձ պիտի հուսահատված չտեսնի ընտանիքս։ Երբեմն, երբ այնպես է ստացվում, որ ստի պված եմ պառկել,

ընտանիքս հզոր ամբողջականությամբ ոտքի է ինձ հանում, որ ես միշտ ասեմ․ «Լավ եմ, ձեր ցավը տանեմ, երեխեք ջան»։ Իմ Վարչապետ, Նիկոլ ջան, տղաս ( չդիմացա)) , Ղեկավարածդ ընտանիքը, որն է Հայաստան աշխարհը, և որը անվերապահորեն հավատում է իր ղեկավարին, Ձեզանից սպասում է միայն հուսադրո՛ղ խոսք, կո՛չ։ Չի՛ կարելի ընկճված խոսել ժողովրդի հետ։ Հատու՛ ձայնով ասեք Ձեր ասելիքը, չի խանգարի մի քանի

դաս վերցնել հռետորական խոսքի։ Հավատացե՛ք Ձեզ և փոխանցեք այդ հավատը ժողովրդին։ Միայն ծայ րահեղ դեպքում խոսեք , երբ էլ անհնարին է չխոսելը, բայց այդ խոսքը,, եթե նույնիսկ մեր կյանքի վերջին րոպեին է վերաբերվում, հաղթակա՛ն տոնով հնչեցրեք։ Հուսահատ մարդու հետևից գնացող չի լինի, իսկ մեզ հարկավոր է հզո՛ր առաջնորդ, որի խոսքը սի՛րտ ծակի, անցնի ուղեղի բոլոր

ոլորաններով, կասկածի տեղ չթողնելով անգամ գիտակցված մш հվան գնալու անհրաժեշտությունը ու, որ այսօրվան հասցրած բորենիները չաշխուժանան։ Մենք ընտրել ենք Ձե՛զ, ու գիտենք, հավատում ենք, որ հաղթելու ենք։ Եւ Ուրեմն՝ առաջ, Հրամանատար ջան: Հուսամ, որ ինձ ավելորդություն թույլ չտվեցի։ Խորին հարգանքով՝ Էլա Համբարձումյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *