Հերիք չի՞ գնաք–գաք ու կախվեք Աշոտիկի որոշ տեղերից… Դուք էդ Աշոտիկին հարցրե՞լ եք` ինքը գոհ ու երջանի՞կ է, որ… Լիզա Ճաղարյանը՝ վարչապետի որդուն քննադատողների մասին

Լիզա Ճաղարյանը գրում է. Նիկոլը շատ վատ ղեկավար է, շատ–շատ վատ ղեկավար, արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա։ Ուղղակի` չկա, ՉԿԱ՛։ Սակայն հերիք չի՞ գնաք–գաք ու կախվեք Աշոտիկի որոշ տեղերից։ Հա՛, իրեն ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ բայրաքթարը չի խփել։ Սիրտներդ կհանգստանա՞ր, որ ինքն էլ զո հվեր։ Ինչնե՞րդ կավելանար։ Մեր զո հերը

կփրկվեի՞ն։ Իսկ ձեր մարդակերներ ռոբասերժիկների ընտանիքներից ո՞ւմ գլխից է մազ պակասել։ Մեկի անունը տվեք։ Ամոթ է, էլի։ Էդ անասնական գլխակերությանը վերջ տվեք էլի։ Դուք էդ Աշոտիկին հարցրե՞լ եք` ինքը գոհ ու երջանի՞կ է, որ իր հայրը վարչապետ է։ Գուցե թաքուն երազում է էն

ժամանակները, երբ հայրն ընդամենը Հայկական ժամանակ–ի խմբագի՞րն էր։ Գուցե էն ժամանակ ինքն իրո՞ք երջանիկ էր, ու ամեն շուն–շանգյալ անե ծքի տոպրակը չէր բացում իր հասցեին։ Լավ է կռվ ել, վատ է կռ վել` ինչ է արել` ես չգիտեմ։

Իսկ դուք գիտե՞ք։ Ինչքան կարողացել է, էնքան էլ կռ վել է։ Հայհոյում եք` հայհոյեք Նիկոլին ինչքան ուզում եք, հերիք է կռկռաք էրեխեքի վրա։ Հատկապես էն էրեխեքի, որ ոչ մի ձեւով չեն խառնվում քաղաքականությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *