Բանակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեն ուզում ու ԳՇ-ի հայտարարությունը չի նշանակում, որ…Գագիկ Մելքոնյանի անդրադարձը քաղաքական իրադարձություններին

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Եռաբլուր էին այցելել նաև ԵԿՄ վարչության ղեկավարը եւ անդամները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԿՄ անդամներից շատերը հայտարարում էին, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել ու միայն այժմ են բանակի ստեղծման հիմքերը դրվում։ Որոշ անդամներ էլ շնորհակալություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար։

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը 30 տարի բանակ ունեցել է։ «Ես տեսել եմ բանակ, բանակ մենք ունեցել ենք, մեր բանակը հաղթանակներ է տարել։ 1994 թվականին ո՞վ այդ հաղթանակները տարավ եւ դրանք ամրագրեց»,-ասաց Մելքոնյանը։

Անդրադառնալով նոյեմբերի իննի հայտարարությանը, նա ասաց, որ հեկտեմբերի իննին կամ տասին, երբ որ Ռուսաստանը փորձեց հրադա դար անել, չկայացավ, քանի որ թուրքերը չուզեցին։ «Բա ինչի՞ չկանգնեցրեց Լավրովը, թող կանգնեցներ, այդ ժամանակ գնացինք հրադադարի, թեկուզ զո հվածների դ իակները հավաքեին, բա ինչի՞ է Լավրովը սուտ խոսում։ Լավրովից հետո Ֆրանսիան ու

ԱՄՆ-ն փորձեցին կանգնեցնել, բայց չկարողացան, բա ինչի՞ չկանգնեցրին», -ասաց նախկին փոխնախարարը։ Անդրադառնալով Գլխավոր Շտաբի հրաժարականի պահանջին, Գլխավոր Շտաբի պետի ու վարչապետի հակամար տությանը, Մելքոնյանն ասաց, որ հարցն արդեն լուծվել, վերջացել

«Գլխավոր Շտաբի պետին արդեն գործից ազատել են, ամեն ինչ ընկնում է իր տեղը, պրծնում է։ Մարդիկ էլ, ովքեր որ հրաժարականը պահանջել են, իրենց մեծ մասը փոշմանել է ու աշխատելու է, ով էլ չի ուզում՝ հրաժարական կգրի՝ դուրս կգա, ով էլ մնում է ծառայի՝ թող ծառայի»,-ասաց Մելքոնյանը։

Գագիկ Մելքոնյանն ասում է, որ բանակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեն ցանկանում ու Գլխավոր Շտաբի հայտարարությունը չի արտացոլում ողջ բանակի կարծիքը։ Ինչ վերաբերում է Գլխավոր Շտաբը Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ տանելուն, դրա մեջ վերջինս

ոչ մի վատ բան չի տեսնում, ընդհակառակը այդպես ավելի կայուն կլինի ըստ նրա։ Հստակ կլինի, թե ով է հիմնական պատասխանատուն։ Նա գտնում է, որ պետք է լինի ՊՆ նախարար և նրա գլխավոր ու առաջին տեղակալ՝ Գլխավոր Շտաբի պետը։ Մեր դիտարկմանը, թե արդյոք դրական է վերաբերում

Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարությանը, որ բանակի օպտի մալացում է նախատեսվում այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ անմիջական սահմանը երկարացել է 520 կմ,-ով, իսկ Արցախի 75 տոկոսը գրա վելուց հետո էլ շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, Մելքոնյանն ասաց.

«Քեզ ո՞վ է ասել, որ Արցախի 75 տոկոսը օկու պացրել է, էդ ո՞վ է ասել, է՞դ ով է չափել։ Հադրութը 75 տոկոս ա՞»։ Մեր հակադարձմանն ի պատասխան ասաց, որ Քարվաճառը մերը չի եղել. «1990 թվականին դա եղել է ադրբեջանական տարածք։ Դա Ադրբեջանի տարածք է, որ 90-ականներին մենք վերցրել ենք, գր ավել ենք։ Մենք խոսում ենք 90-ականների մասին, երբ Սովետական միության անդամ ենք եղել ու դուրս ենք եկել էդ միությունից։ Մենք կորցրել ենք Արցախի տարածքից միայն Հադրութը»,- ասաց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է բանակի օպտի մալացմանը, Մելքոնյանն ասաց, որ նշանակություն ունի, թե վերջինս ինչ ի նկատի ունի օպտ իմալացում ասելով։ Մասնավորապես, նա տարակուսում է, թե կրճատում ինչպես կարող է լինել, եթե մեր սահմանները երկարել են։ «Մենք պետք է մտածենք պայմանագրային, պրոֆեսիոնալ բանակի մասին։ Իհարկե պայմանագրայինների թիվը պիտի

շատացվի, մենք պիտի ունենանք պրոֆեսիոնալ բանակ»,-ասաց նախկին փոխնախարարը։
Ինչ վերաբերում է Սյունիքում ադրբեջանցիների կողմից խրա մատների փորմանը՝ ասաց. «Իրենք իրենց տարածքներում խրամատներ են փորում։ Դուք էլ մեր կողմը փորեք։ Դա պատե րազմի նշան չի, նրանք երբեք ռիսկ չեն անի հա րձակվեն մեր տարածքների վրա, այնպես որ մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ուժեղ լինենք, որ էդ ամեն ինչին կարողանանք դիմակայել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *