ԻՄ ՍՐՏԻ ԲԱՑ ՎԵՐՔ. Համբարձումյան Տիգրան Արսենի Ծնվել է 20.09.2001թ. Ք.Երևան։ Դպրոցից հետո ընդունվել է ԵՊՏՀ Կառավարման բաժին ու այնուհետև մեկնել ծառայության։ Իմ եղբայրը եղել է այն հերոսներից մեկը, ով կյանքի մինչև վերջին վայրկյանը պայ քարել է թշն ամու դեմ։ Եղբայրս
մեկնել է ծառայության 21.07.20թ. Ջաբրաիլ։
Իր տեսակով նա եղել է լուսավոր, միշտ ժպիտը դեմքին, շատ ընկերասեր, խիզախ, ազնիվ, բարի, հոգատար, առաջինը օգնության հասնող(դուխով, ջիգյարով), շատ մեծ շրջապատի տեր անձնավորություն, ընկերական շրջապատում լիդեր էր, իրական ընկեր եւ եղբայր, ում կողքին դու միշտ պաշտպանված ես եղել, իր տարիքի համեմատ նա
շատ մեծ էր երևում թե՛ մտածելակերպով, թե՛ տեսքով և թե՛ վարքով։ Եթե դրսում ինչ-որ խնդիր էր տեսնում առաջինը նա էր օգնության հասնում։ Ընկերները նրա համար շատ թանկ էին և նա պատրաստ էր կյանքը տալ հանուն ընկերների։ Իր կողքով քայլելիս ինձ միշտ պաշտպանված էի զգում։ Միշտ ինձ ուղեկցել է իմ կյանքի ամենակարևոր
պահերին, ինձ թև ու թիկունք է եղել չնայած նրան, որ ինձնից տարիքով փոքր է եղել։ Բոլորի բարձր տրամադրությունը նա ապահովվում էր իր ժպիտով, իսկ հիմա` իրենից հետո այդ ուրախությունն ու ժպիտը կորել է։ Նրա ծիծաղը ականջներումս է, ժպիտը`աչքիս առաջ ու նրա խորհուրդները` հիշողությանս մեջ։ Մենք շատ կապված էինք իրար հետ, նույնիսկ կիսվում էինք ամեն հարցում, միշտ
խորհուրդներ էր ինձանից հարցնում աղջիկների հետ կապված։ Եթե իմանար, որ ինչ-որ բանով նա կարող է օգնել իր ընտանիքի անդամներին կամ ընկերներին ,բայց դա անելով իրեն վն աս կպատճառեր նա դա կաներ։ Եղբորս 19-ամյակին`սեպտեմբերի 20-ին ընտանիքիս անդամները անակնկալ ձևով գնացին Ջաբրաիլնշելու
նրա ծննդյան տոնը։ Այնքան շատ էր ուրախացել տեսնելով իր ընտանիքի անդամներին ու փոքր եղբորը։ Երբ խոսում էր մայրիկի հետ, ասում էր`«Մամ, երբ գաք Արմանչոյին հետներդ կբերեք, շատ եմ կարոտել»։ Հանդիպման ժամանակ այնքան ամուր էր գրկել իր ընտանիքի անդամներին `ասես գիտակցում էր, որ վերջին անգամ էր գրկում նրանց։
Աչքերում թախիծ և տխրություն կար։ Ես ինձ կյանքում չեմ ների նրա համար, որ չկարողացա եղբորս ծննդյան օրը գնալ և տեսնել նրան։ Երբ զանգել էի շնորհավորելու նրա ծնունդը նրան ասացի. -Տիկ քեզ շատ եմ կարոտել անպայման գալու եմ քեզ տեսնեմ Իսկ նա ինձ ասաց. – մեռ նեմ ջանիդ ես էլ ձեզ եմ կարոտել, բայց այս անգամ ես կգամ, դուք էլ պետք չի գաք։
Մի քանի օր հետո սկսվեց այդ չարաբ աստիկ պատե րազմը: Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատե րազմը նա դեռ 2 ամսվա ծառայող էր, սակայն `առաջին իսկ օրվանից նա եղել է առաջնագծում թշնա մու դեմ պայք արելիս, բայց մեզ ասում էր, որ ամեն ինչ լավ է, որ նա նորակոչիկ է և նրան առաջին գիծ չեն տանում։
Ջաբրաիլից կռվ ելով և պայ քարելով հասել է Հադրութ։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը մեզ հետ եղել է կապի մեջ և ասում էր «հաղթելու ենք, ամեն ինչ լավ կլինի չանհանգստանաք»։ Իր վիր ավոր ընկերներին միշտ օգնության է հասել թ եժ մար տերի ժամանակ իմանալով, որ կարող է կորցնել իր կյանքը, բայց փրկել իր ընկերներին,
ցավոք նրանցից մի քանիսը նրա ձեռքերում մ ահացել են և նա այդ ց ավը շատ ծանր էր տանում։ Երբ զանգում էր միշտ հարցնում էր ընկերների մասին, ճշտում էր արդյոք կա նրանց անունները ցուցակում թե ոչ։ Հադրութում շատ ծանր մա րտերի էր բռն կվել թշն ամու դեմ։ Մի քանի անգամ իր կյանքը փրկվել է մա հից բայց վստահ էր, որ իրեն ոչինչ չի լինի և անձնազո հաբար կռ վել է թշն ամու դեմ բռն կվելով ձեռնամար տի և ս պանել բազմաթիվ թշնա միների չնայած նրան, որ դեռ 2
ամսվա ծառայող էր և փորձ չուներ, նա վստահ էր, որ կհաղթի և եռանդուն ուժերով պայ քարում էր պատեր ազմում։ Հոկտեմբերի 8-ի հեռախոսազանգի ժամանակ նա ասաց ,որ իր պարտքն է կատարում և մինչև վերջ մնալու է մար տի դաշտում պայ քարելով հայրենիքի սահմանների համար։ Հոկտեմբերի 8-ին Հադրութում դիրքեր բարձրանալուց առաջ իր զի նակից ընկերներին ասել է` «Տղեք գնում եմ, սիրտս վատ բան է գուշակում, բայց գնում եմ ,որ չասեն Տիկոն փախավ , մինչև վերջ կռ վելու եմ» չնայած նրան, որ եղբայրս բարձր ջերմությունով հիվանդ է եղել։
4 ընկերներով առանց հրամանատարի պա յքարել են 80 հոգանոց Թուրքական բանակի դեմ, եղբայրս հրամանատարի դերը վերցրել էր իր վրա։ Նրանք պաշտպանել են 4 հոգու այդ 4-ը դուրս են եկել, իսկ նրանք չեն կարողացել դուրս գալ և մնացել են շրջափ ակման մեջ։ Հոկտեմբերի 10-ին ժամը 16:30 զանգահարել է հայրիկին -Պապ ջան սաղ լավա, սաղ նորմալ ա չանհանգստանաք, ես ձեզ կզանգեմ:
Ժամը 18:00-19:00 հատվածում թ եժ մար տերի է բռ նկվել Թուրքերի հետ և հենց այդ ժամանակ էլ իր կյանքը զո հել է Հայրենիքին։ Մինչև կյանքի վերջին վայրկյանը զե նքը եղել է իր կողքին չնայած նրան, որ ոտքերից վի րավոր է եղել պա յքարել է մինչև վերջ և երբ նրան գտանք իր զե նքը իր կողքին է եղել: 72 օր լուր չունենալով մենք վստահ էինք, որ Տիկոս ողջ է և սպասում էինք նրա խոստացված
զանգին։ Դեկտեմբերի 20-ին գտնում են նրա մարմինը հենց այն նույն տեղը որտեղ թ եժ մար տերի է բռն կվել և վիրա վորվել։ Սեպտեմբերի 27-ին ժամը 7:30 ես հաղորդագրություն գրեցի եղբորս «Տիկ, ոնց ես?, կյանք խնդրում եմ պատասխանի էլի» ու այդպես էլ այդ հաղորդագրությունը
անպատասխան մնաց մինչև այսօր։ Այն հեռախոսազանգի ժամանակ երբ եղբայրս ասաց -դուք էլ չեք գա ,ես կգամ Նա հենց այդպես էլ արեց։ Նա եկավ, սակայն այն սպասումներով չէ ինչին սպասում էինք։ Չնայած նրան, որ չենք հավատում, որ նա էլ մեր հետ չէ ֆիզիկապես, միշտ զգում ենք նրա ներկայությունը մեր կյանքում։ Առաջ
նա էր ինձ ծաղիկներ նվիրում, սակայն կյանքի չար կատակի հետևանքով այժմ ես եմ ծաղիկներ տանում նրա շի րիմին։ Մենք մինչ այսօր չենք կարողանում պատասխանել մեր փոքր եղբորը ` 5-ամյա Արմանչոյին, թե «պատ երազմը վերջացել է, բա իմ ուժեղ ախպերս՝ Տիկոն խի չի զանգում, խի չի գալիս»։