Պատերազմի 4-րդ օրը զեկուցել են Փաշինյանին, որ բանակը ի վիճակի չէ կռ վելու, շատ զո հեր են լինելու …և ԳՇ պետը հայտարարել է …Հակոբ Սարգսյանի ԿԱՐԵՒՈՐ վերլուծությունը

Հակոբ Սարգսյանը գրում է. ՀՀ ԳՇ պետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ինձ բերեցին մի տխուր փաստի հաստատման, այն, որ մեր երկիրը, ցավոք, դեռևս շատ չկայացած պետություն է: Տարբեր առիթներով նշել եմ այս իրողության մասին և ԳՇ-ի դեպքը առավել հստակ է արձանագրում մեր

ող բալի վիճակը: Ուրեմն այսպես՝ գիտեի, որ մեր պետական կառույցները միշտ էլ եղել են չկայացած, միշտ էլ այդ կառույցները ղեկավարել են պատահական մարդիկ, քանի որ սկսած նախարարներից, վերջացրած բաժնի եւ վարչության պետերով, բոլորը հիմնականում մտածել են իրենց անձնական շահերի մասին, պետական ոչ մի

մտածողություն երբևէ չի շրջել նախարարությունների ու պետական կառույցների աշխատասենյակներում ու միջանցքներում: Արդյունքում մենք ունեցել ենք միայն այնպիսի չի նովնիկներ, որոնք կարողացել են խառը ենթատեքստերով կիսագրագետ ցրողական գրություններ պատրաստել, լուծել իրենց բարեկեցիկ կյանքի պայմանները և վերջ: Ты начальник -я

дурак, Я начальник – ты дурак գործելաոճը այսօր էլ մեր պետական կառույցների հիմնական գաղափարախոսությունն է: Գաղտնիք ասած չեմ լինի, որ 2018թ, Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխության հաղթանակի մեջ մեծ դերակատարում է ունեցել նաև պետական չինովնիկների այս եսակենտրոն մտածողությունը:

Մտածեցին, թե՝ փոփոխություններ կլինեն, բախտը իրենց գուցե թե նորովի ժպտա: Եվ բավականաչափ իներտ ընդունեցին հեղափոխության ընթացքն ու հաղթանակը: Ճիշտ է, հետո հենց իրենք էին դառնալու հեղափոխության կա տաղի, սակայն թաքնված թշն ամիները, բայց դա ուրիշ թեմա է, դրա մասին հետո կգրեմ: Իսկ մեր բանակի, մեր

հայոց զինվորականության և առանձնապես հայ գեներալիտետի մասին ու լրիվ այլ կարծիքի էի: Մտածում էի՝ պետական կառույցները ջհանդամը, բայց բանակը կուռ է, մտածում էի՝ այսքան տարիներ զե նքն ու կռի վը արդեն այդ մարդկանց միս ու արյուն են դարձել, արդեն որդոց որդի դառնում են զինվորական, ուրեմն դա նաև դառել է

իրենց պատվի Եւ արժանապատվության գործը, դարձել է իրենց կյանքի մասնագիտություն, դարձել է էություն: Բայց պարզվեց, որ չէ, պարզվեց, որ ի՞նչ պատվի գործ ու մասնագիտություն, ի՞նչ արժանապատվություն ու թասիբ, պարզվեց, որ զինվորական դառնալը ավելի հարմար է բիզնես դնելու , պետական միջոցներ թալա նելու,

պետության ու զինվորի հաշվին հարստանալու համար: Գենարալ Մանվելը իր գավառական դաստիարակության հետևանքով պարզապես դառավ բանակի թալ անող զբաղված գեներալիտետային այսբերգի երևացող մասը: Իսկ այսբերգի չերևացող մասի մեջ գիտեք ի՞նչ գեներալներ կան: Հաստատ նրանց անունները ինձնից լավ իմացողներ կան: Չեմ վարանի ասել, որ մեր ցավալի պարտության մեջ

բիզնես շահերն էլ որոշակի դեր են խաղացել: Մտածել են՝ այստեղ այսինչ գեներալի ցորենի ու գարու արտերն են, ոչինչ որ թշն ամին դրանք կգ րավի, ես թռնեմ գնամ իմ արտերին տեր կանգնեմ: Գեներալներն ու գնդապետները, մայորներն ու լեյտենանտները հազարից մեկ չեն մտածել երկրի մասին, բոլորի ուղեղներում իրենց ունեցվածքն է եղել ու արդեն թալա նածի պահպանումը: Հայոց գեներալիտետը, ասում են , չի կարողացել քչից

շատից գրագետ մի օպերացիա անգամ իրականացնել: Մեր երիտասարդ սերունդը նրանց համար ցավոք դառել է թնդ անոթի միս: Հենց միայն խոսուն է այն փաստը, որ մերոնք չեն կարողացել ճիշտ գնահատեն արդի պատե րազմների ընթացքում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիական լուծումները և չեն մշակել դրանց դեմ պայ քարի մեթոդներ ու քիչ թե շատ ընդունելի

զի նատեսակներ: ԱԹՍ-ները հենց առաջին օրերին ջա րդեցին մեր բանակի ողնաշարը, այնինչ գաղտնիք չէր, որ թշն ամին վաղուց զ ինվում էր հատկապես այդ զի նատեսակներով: Բայց վերադառնամ մեր ԳՇ-ին: Ասում են, հենց 4-րդ օրը զեկուցել են ՓաշինյանիՆ, որ բանակը ի վիճակի չէ կռ վելու, որ զ ոհեր շատ շատ են լինելու ու իբր Նիկոլը չի կանգնեցրել պատերազմը: Լավ, ընդունենք, թե վարչապետը ինչ ինչ պատճառներով չի լսել, բայց եթե մեր գեներալիտետը իր

մակարդակի վրա լիներ ու վստահ տիրապետեր իրավիճակին, եթե մեր գեներալները մտածեին ազգի մասին, ուրեմն պետք է հենց այդ ժամանակ պահանջեին Նիկոլի հրաժարականը, ձեր բակալեին նրան և պատերազմը ավարտեին մեզ համար առավել ընդունելի տեսքով և փրկեին հազարավոր երիտասարդ կյանքեր: Իսկ նրանք ի՞նչ արեցին…

ենթարկվեցին, զո հեր տվեցինք, պար տվեցինք, կորցրեցինք … և միայն 4 ամիս հետո նոր որոշեցին պահանջել Վարչապետի հրաժարականը… գոնե զորքեր հանեին, մեղ ավորներին ձերբակալեին, չգիտեմ էլ ինչեր անեին.. բայց չէէէ… և հիմա, երբ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը ազատվում է
պետի պաշտոնից, նա դիմում է Վարչական

դատարան, Սերժը կասեր՝ դիմում ես, որ ի՞նչ անես…; Որ վերականգնվես՞ … ռազմագիտության դասատու ես , ինչ է, որ դիրեկտորդ ազատել է, դիմում ես դ ատարան.. գնա, գնա նստի ու մտածի, թե ինչի պարտվեցիր պատերազմը, չէ որ դու ես հիմնական պատասխանատուն,, ՑԱՎՈՔՙ Էս

են մեր կադրերը.. ամեն տեղ է այդպես … Նիկոլի սխալները զգալի են ու ցավալի, բայց էս պարագայում նաև նրան կարելի է հասկանալ… իրոք չկան ազգասեր, բանիմաց, գործից հասկացող և գործին նվիրված կադրեր… ոչ մի տեղ և ոչ մի ոլորտում, սաղ թուլամ որթ, իրենց շահն իմացող ու լպրծուն կադրեր են… որին էլ որ սրա կամ նրա երաշխավորությամբ Նիկոլը պաշտոնի է նշանակել,

կամ դավա ճանել են, կամ ծախվել են, կամ էլ եղել են ինքնասիրահարված փուչ մասնագետներ: Օրինակներ չբերեմ: Սերժի ու Ռոբի ժամանակ էլ էին կադրերը հիմնականում այդպիսիք, պարզապես այն ժամանակ նրանք բոլորը կապված եին միմյանց կոռու պցիայի հաստ պարաններով և մեկը մյուսին պահում էր:

Հիմա այդ կապերը չկան և քցել քցոցի է: Կադրերի լուրջ պակասի մասին է խոսում նաև այն փաստը, որ Արտակ Դավթյանն է առաջադրվել որպես ԳՇ-ի նոր պետ: Հին կադր, տարած ետբերած… Իրոք չկան, չկան նոր կադրեր, յուրատեսակ սով է բոլոր բնագավառներում: Պաշտպանության այսօրվա նախարարը՝ հին կադր, ԱԺ-ի պաշտպանության հանձնաժողովի քարտուղարը՝

հինուհին, նույնիսկ Փողոցում ֆռֆռացող Հայրենիքի փրկության շարժման ղեկավարը՝ վաաբշչե հինավուրց… Իսկ հին նախագահներից պրծում ընդհանրապես չունենք… Եթե հասկանում ենք, որ Ռոբն ու Սերժը իրենց թալա նածը պահելու համար են ելույթներ ունենում, բա մյուս հինավուրցները…Էսօր դաժե ԼՏՊ- ն է մի երկու նախադասություն բարբառել… Մի խոսքով, երկիրս գտնվում է ապուշ, անելանելի վիճակում և չի երևում լույսի գեթ մի շող այն հիմար թունելի վերջում, որտեղ գտնվում է մեր Հայրենիքը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *