Այսօր լրանում է 100 տարի, ինչ գե րության մեջ ենք: Ինչո՞ւ են այս ամսաթվի մասին քչերը խոսում, քանի որ … Սամվել Ասլիկյանի վերլուծությունը

Սամվել Ասլիկյանը գրում է. Այսօր լրանում է 100 տարի, ինչ գե րության մեջ ենք: Ինչո՞ւ են այս ամսաթվի մասին քչերը խոսում, քանի որ գե րության մեջ ենք: 100 տարի է երկիրը իշխում են նամեստնիկները: Բան չի փոխվում, փոխվում է ֆուտլյարը, սակայն ստրատեգիական մոտեցումները և մեր երկրի խորքային կարգավիճակը նույնն է:

Մոսկվայի` Լենին-Քեմալ պայմանագիրը ոչ միային քաղաքական ու ազգային հետքն է թողել մեր վրա, այլ նաև հոգեբանական: Այդ պայմանագիրը նոր լիցք տվեց չարաբաստիկ արտաքին աշխարհաքաղաքական երկընտրանքին:
Միայնակ Սարդարապատ հաղթած ազգին ճզմեցին երկու բռն ապետական պետություն կոչվածները,

կիսեցին մեր երկիրը, և կո տրեցին մեր հոգիները: Մերթընդմերթ ազգը արթնանում է, ապստամբում, արցախն ազատագրում, սակայն չի արթնանում պետական մտածողությունը և չի ստեղծվում ազգի քաղաքական էլիտան: Այդ իսկ պատճառով մենք դուրս չենք գալիս չարաբաստիկ երկընտրանքից և նորից ու նորից երկիր ենք կորցնում` կորցնելով ազգի լավագույն սերուցքին:

Այս 100 տարեկան սև ընթացքի վերջը պիտի դրվի, մենք պետք է դուրս գանք կապանքներից` դուրս գալով բաց աշխարհ: Եռաբլուրը` վկա, որ ազգն իր ներքին մղումներով անկախ պետության կրող է, մնում է այդ կամքին քաղաքական միս ու արյուն տվացվի, հայրենասիրությունը` դառցնենք

պետակամետություն, կամավորականությունը` դարձնենք պետականաշինություն: Մենք այլ ելք չունենք, այլ ելքը անդունդն ա, որում մենք արդեն եղանք 106 տարի առաջ` ցեղասպ անվելով, 100 տարի առաջ (ինչպես նաև` 4 ամիս առաջ)` հայրենիքի կորուստով: Այսօր` մարտի 16-ին, ժամը 17:00, Ազատության հրապարակ: Հիշենք 100 ամյա անցյալը, վերլուծենք ներկան և նայենք դեպի ապագա: #միացիր_պայքարին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *