ԱՄՆ կոնգրեսականների հարգանքի արժանի քայլը հայ ժողովրդի նկատմամբ… Ահա, թե ինչ են պատրաստվում անել հայ գե րիների վերադարձի համար

ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի տասնվեցին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում գե րեվարված բոլոր ռազմագ երիներին և քաղաքացիական անձանց: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի երեսունմեկ անդամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բանաձևում նշվում է, որ նոյեմբերի իննին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել բոլոր գե րիներին, ու թեպետ Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտականությունը, Ադրբեջանը կեղծում է ռազմագե րիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գե րի պահելու իր ցանկությունը:

Բանաձևի եզրափակիչ հատվածում ասվում է. «Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագե րիներին և գե րեվարված քաղաքացիական անձանց, Հորդորում է ԱՄՆ պետքարտուղարությանը բոլոր մակարդակներում, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, աշխատել

Ադրբեջանի հետ՝ հասկացնելով, թե որքան էական է հավատարիմ մնալ սեփական պարտավորությունների կատարմանը՝ համաձայն նոյեմբերի իննի հայտարարության և միջազգային իրավունքի՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագե րիներին և գե րեվարված քաղաքացիական անձանց»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անընդունելի է համարում ԼՂ վերջին պատե րազմից ավելի քան 100 օր հետո հարյուրավոր հայ զի նծառայողների ու քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը: «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել այս գ երիներին, որքան ուշացնի դա, այնքան ավելի շատ ցույց կտա իր

անարգանքը միջազգային օրենքների և մարդու իրավունքների նկատմամբ: Ադրբեջանն արդեն իսկ մե ղավոր է վերջին պատե րազմում գործած սարս ափելի վայրա գությունների համար, և սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով
պետք է ապահովի հայ գե րիների վերադարձը:
Բիլիրակիսի գնահատմամբ՝ պատե րազմից ամիսներ անց հայ ռա զմագերիներին փակի տակ պահելու ադրբեջանական կողմի քայլը Ժնևի կոնվենցիայի և միջազգային օրենքի հստակ խա խտում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *