Նինա Աճեմյանը գրում է. Հարգելի Լևոն Տեր-Պետրոսյան, դուք 1998թ-ին արեցիք ձեր քայլը՝ հրաժարական տվեցիք ու սկուտեղի վրա երկիրը մատուցեցիք ղարաբաղյան կլ անին (որից հետո ինչ եղավ, բոլորը գիտեն):
Եվ այժմ խորհուրդ եք տալիս քսան տարվա մեջ 1-ին անգամ արդար ընտրություններով ընտրված լեգիտիմ վարչապետին հրաժարական տա և նորից երկիրը նվիրի այդ մարդակեր թալանչիների՞ն… Թե՞ չգիտեք, որ և՛ խորհրդարանական ընդիմության և՛ 17+-ի գլխին կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։
Իշխանությունը չի հրաժարվում արտահերթ ընտրություններից, ի՞նչի են բոլորը խուճապահար եղել։ Ով աթոռակ ռիվ չի անում, այլ իսկապես հայրենիքի մասին է մտածում թող ծրագիր ներկայացնի ու մասնակցի ընտրություններին,
կարծում եմ ժողովուրդը իր ընտրությամբ ցույց կտա
ամեն մեկին իր տեղը, այդ թվում և իշխանությանը։
Իսկ ով մտածում է, որ ընտրությունները կկեղծվեն, ուղղակի ծիծաղելի է ու դա ասում են նրանք, ովքեր վստահ չեն, որ անցողիկ շեմը կանցնեն։