Բարև հայ մարդ ,ես Վահան Բադասյանն եմ. Սա քաղաքական կոչ չէ՛ , այլ …զրույց ։ Խոսքս ուղղում եմ ցանկացած ՀԱՅԻ, առանց տարանջատման թե որտեղացի է, ուղղում եմ ցանկացածին…

Վահան Բադասյանը գրում է. Բարև հայ մարդ ,ես Վահան Բադասյանն եմ. Սա քաղաքական կոչ չէ՛ ,այլ …զրույց ։ Խոսքս ուղղում եմ ցանկացած ՀԱՅԻ, առանց տարանջատման թե որտեղացի է, ուղղում եմ ցանկացածին` ընկեր, չընկեր, համախոհ, ոչ համախոհ, սատարող, չսատարող, մեղադրող կամ գովաբանողին։

Այս դժնի օրերին, ազգս ու երկիրս նորից հուսահատ կանգնած է կոր ծանման եզրին։ Ես վերադարձել եմ Արցախ և պիտի լծվեմ Արցախը հայ պահելու , Արցախը շենացնելու, Արցախը ոտքի հանելու և առողջացնելու անհրաժեշտ և անհետաձգելի գործին։ Մի կողմ դնելով իմ բոլոր քաղաքական տարաձայնություններն Արցախի ղեկավարության հետ, ես անձամբ դիմել եմ Արցախի նախագահին ,

առաջարկել իմ աջակցության ծրագիրն ու պատրաստակամություն հայտնել ծառայելու իմ ազգին ու երկրին։ Իմ առաջարկություններն ընդունվել են և ես պատրաստ եմ մինչև վերջին շունչս ծառայել այդ սուրբ գործին` ոչ միայն ռա զմի դաշտում, այլև Արցախ աշխարհս կորստից փրկելու և շենացնելու գործին ։ Այս ծանր աշխատանքին լծվելը շատերդ ընդունեցիք որպես դավաճանություն

սկզբունքներիս։ Հենց սկզբունքներս են ինձ առաջնորդել մի կողմ դնել տարակարծություններս Արցախի ղեկավար կազմի հետ և սկսել փրկել ու կենդանացնել Հայրենիքս` կյանքիս գերագույն արժեքը, հանուն որի, պատրաստ եմ զ ոհել ամեն ինչ… Բոլո՛րդ իմացած եղեք, ինձ համար այսօր ամենակենսականն ու կարևորը , Հայրենիքիս փրկությունն է ։ Համառ ու տքնաջան աշխատանքով

պիտի ապացուցենք մեր անմնացորդ սերն առ Հայրենիք։ Ես ուսերիս եմ վերցնում երկիրս փրկելու պարտքի ,պարտականության և պարտաստակամության իմ բաժինը։ Ամենքս սկսենք մեզնից, ամենքս բարեխիղճ կատարենք Հայրենիքի վերանորոգման մեր պարտք`պահանջը։
Թեկուզ փոքր քայլերով , սկսենք լուծում տալ ստեղծված իրավիճակին ,

ՍԿՍԵՆՔ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ ՄԵՌ ՅԱԼ ԿԵՏԻՑ,,, Համաձայն չե՞ք ինձ հետ, շարունակե՛ք ձեր գզվ րտոցը, զազրախոսությունն ոՒ պաթոսախեղդ աթոռակռ իվը։ Ես գնում եմ ԳՈՐԾՈՎ պաշտպանելու և պահպանելու մեր երկիրը։ Բոլորիդ մտքերին պարզություն և ավելի օգտակար լինելու կամք ու քաջություն ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *