Ուրեմն, ուշադիր կարդացեք։ Ես ձեզ չեմ հայհոյի, որովհետև ձեր ցեղախմբից չեմ, սակայն կասեմ ՀԵՏԵՒՅԱԼԸ… Հովհաննես Ազոյանի կոշտ խոսքն ուղղված իրեն քննադատողներին

Հովհաննես Ազոյանը գրում է. Ես լուռ ու համբերատար սպասեցի եւ կարդացի ձեր պղտոր հոգու և կեղտոտ բերանի բոլոր հայոյանքները` իմ հասցեին ուղղված, քանի որ ես խաղաղության կոչ էի արել Ադրբեջանի նախագահին։ Այս նամակիս հասցեատերը դուք եք ու ոչ թե իմ պես մտածող մարդիկ, կամ այն մարդիկ, ովքեր ճիշտ չէին ընկալել գրածս, գուցե և փոքր ինչ անփույթ

ձևակերպմանս պատճառով, բայց լուռ էին։ Եվ ուրեմն, ուշադիր կարդացեք։ Ես ձեզ չեմ հայհոյի, որովհետև ձեր ցեղախմբից չեմ, սակայն կասեմ ողջ ճշմարտությունը։ Նախևառաջ դուք հայ չեք, քանի որ հայերեն նորմալ գրել չգիտեք, էլ չեմ խոսում հոդաբաշխ խոսք կառուցելու կամ բովանդակություն պարունակող նախադասություն կազմելու վերաբերյալ։

Հետո դուք քրիստոնյա էլ չեք, քանզի քրիստոնյան չի կարող չսիրել խաղաղություն ու, առավել ևս, հայ հոյել, ատել խաղաղություն քարոզողին ու ցանկանալ նրա մա հը։ Դուք նույնիսկ մահմեդական չեք, որովհետև ձեր այդքան սիրած մա հն աննպատակ է, գաղափարազուրկ։

Դուք անգամ ազգություն չունեք։ Դուք ընդամենը գարշելի մի փոքր ցեղախումբ եք, որ սիրում եք հայհոյել եւ բռ նության կոչեր անել, պատերազմ հրահրել. դե իսկ պատերազմի ժամանակ փախնել սրիկայի պես եւ հետն էլ մի բան գողանալ։ Իսկ հետո ծակերից դուրս գալ ու ագրեսիվ կերպով գոռալ` դավաճան։

Ձեր լափառոշ բերանի ու դավաճան տեսակի պատճառով է, որ 2 հարևան ժողովուրդներ պատերազմում են ու կորցնում իրենց անմեղ զավակներին։ Սիրելի հայրենակիցներ, այս վախկոտ, բայց թույլին ճնշող, քծնող, խաբեբա, թ ալանող, մեջքից հարվ ածող ու դավ աճան տեսակը մեզ գցել է համաշխարհային թյուրիմացության մեջ։

Սրանց պատճառով մենք կորցրել ենք աշխարհի վստահությունը մեր երկրի նկատմամբ ու անգամ չենք կարողանում մեր գեր իներին վերադարձնենք տուն։ Սրանք են մեր երկու ժողովուրդների իրական թշնամին, գուցե և անգիտակից։ Սիրելիներս, մենք պետք է սթափվենք, ազատվենք սրանց ստեղծած

կեղծ արժեքային համակարգի փլատ ակներից ու վաստակենք մեր քաղաքակիրթ ազգի արժանապատվությունը։ Սա մեր վերջին պատմական հնարավորություն է։ Հանուն անմեղ զավակների հիշատակի։ Հանուն մեր հարևանների հետ բարեկամության։ Հանուն աշխարհի խաղաղության։
Ձեր սիրելի` Հովհաննես Ազոյան։ Հա ու մոռացա ասել։ Հենց պատերազմի առաջին օրը, սեպտեմբերի 27-ին իմացա, որ որդի եմ ունենալու։ Անունը Արամ Լուի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *