Վահե Աղաջանյանը գրում է. ՄԵԾԱՄՏՈՒԹՅԱՆ Ու ԱԶՆՎՈւԹՅԱՆ ՊՏՈւՂՆԵՐԸ: Երբ Ադրբեջանը պարտվեց 90-ականների պատերազմում, այդ երկրում ոչ ոք չհամարեց, որ իր պետությունը պարտություն է կրել: Պետական մակարդակով ընդունվեց ռևանշի հասնելու
քաղաքականություն, մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած երեխաների մեջ սկսեցին սերմանել հայատյացություն, Ադրբեջանի գոյություն չունեցող պատմության մասին կեղծ գաղափարներ, որոնք, սակայն, աշխատեցին գերարդյունավետ: Անցավ շուրջ չորս դար, այդ
սերունդը կարողացավ հասնել ռևանշի: Հիմա մենք գրեթե նույն իրավիճակում ենք, ինչ Ադրբեջանը 90-ականներին: Գիտե՞նք, թե ինչպես է անհրաժեշտ դուրս գալ այս իրավիճակից հաղթող: Այո, գիտենք: Կանե՞նք այդպես: Ցավոք, դեռ ռևանշի հասնելու քաղաքականություն սկսելու մասին ոչ մի բան չի նշմարվում: Եթե յուրաքանչյուր հայի ասենք, որ եթե ցանկանում ենք հաղթել ապագա
պատերազմում, ապա պետք է օրինակ վերցնենք ոչ թե ինչ-որ երրորդ երկրի փորձից, այլ հենց Ադրբեջանից, ապա նա դա կհամարի վիրա վորական, սակայն այդ նույն հայը ծաղրում էր կե ղծ պատմություն սովորող ու այդ գաղափարներով մեծացող ադրբեջանցուն, անվանում էր նրան «пչխար», ծաղրում էր ուժով սպա ռնացող Ալիևին, հաճույքով և հրճվանքով դիտում էր «Կիլդիմ» մուլտֆիլմը՝ չհասկանալով, որ
իրականում հային վայել մեծամտությունը, իրավիճակը ոչ սթափ գնահատելը և թշ նшմուն թերագնահատելը դարձավ ազգային пղբե րգության պատճառ:Հերթական անգամ պիտի նշեմ, որ հայերի ու թուրքերի հաշտեցումը կեղծ թեզ է, ու այն հայը, որը կհավատա թուրքերի հետ հաշտեցման ու հարևանության հնարավորությանը, կարճ ժամանակ անց կճաշակի յшթաղանի համը: Ամենևին չեմ պնդում, որ պետք է փակ պահել սահմանները, քանզի այդ հարցը 2 կողմին էլ պարտ ադրվում է շատ առավել հզոր խաղացողների կողմից, բայց խոսել հարևանություն անելու,
դեռ ավելին՝ բարեկամանալու հնարավորության մասին, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն: Մենք շարունակում ենք կրկնել մեր գլխավոր սխալը՝ չհասկանալ՝ որն է մեր սխալը, իսկ այս հարցում մեր գլխավոր սխալներն են մեծամտությունը ու ազնվությունը: Ինչու՞ ենք մենք մեղա դրում աշխարհին անարդարության մեջ, եթե մարդկության պատմությունը ցույց է տվել, որ արդարության ու ազնվության ձգտող ժողովուրդները դա տապարտված են կո րծանման: