Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Կյանքիս ամենատխուր օրը 10.11.2020. Արցախից ՀՀ պատերազմից վերադարձի ճանապարհը, որն ուղեկցվում էր արցունքով, տխրությամբ, վր մեժի մпլուցքով, քանի որ ես իմ ջոկատով պատերազմի առաջին իսկ օրվանից եղել եմ առաջնագծում եւ պաշտպանել եմ հայրենիքս։
Այժմ կասեմ իրականությունը, որը երբեք չեմ ասել, քանզի չեմ ուզեցել թիկունքում ստեղծել լարվածություն. կարդում եմ ֆեյսբուքահայության՝ դիվան քշողների ու ավտոմատի կրш կից վախեցածների քոմմենթները ու մտքումս 10 հարկանի հայհոյանքներով հայհոյում եմ ձեզ: Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը այդ օրվա դրության փրկության ստորագրություն էր, այլ հարց է,
թե ինչու՞ հասանք այդ օրվան։ Պաշտոնապես հայտարարում եմ. Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը փրկեց ամբողջ Արցախը հանձնելուց և բազում զп հեր տալուց։ Եթե նա իր ստորագրությամբ հանձնեց 3 շրջան, ապա մյուս 3 շրջանը և Շուշին, որի մասին չգիտես ինչու չեն խոսում, հանձնվեց հին «գեներալիտետի» եւ հին «օլիգարխիկ» ռեժիմի ջանքերի շնորհիվ, քանզի
նշածս շրջաններում չէր մատակարարվում ուտելիք, անհրաժեշտ ապրանքներ, դեղորայք և այս այն դեպքում, երբ Ստեփանակերտի պահեստներում դրանց պակասը չկար և գիտե՞ք ինչու, քանզի բոլոր պահեստապետերը նշածս շրջանակների մարդիկ էին։ Կամավորական ջոկատներին տանում էին անհայտ մի տեղ, անգամ գեներալի ուղեկցությամբ, ու իրենք փախնում էին այնտեղից՝ թողնելով զորքին թշնամու ար կերի հետ մենակ։
Այս ամենի մասին բարձրաձայնել եմ Ստեփանակերտում, անուններ տվել հենց իրենց աշխատասենյակներում։ Այս ամենի մասին զեկուցել եմ ԱԱԾ, տվել եմ հստակ անուններ և եթե նշածս վի ժվածքներին չձ երբակալեն ու չպա տժեն, ապա պш տժելու եմ ինքս, որովհետև թե՛ իմ, թե՛ իմ ջոկատի համար նման կենդանիները, ում պատճառով հարյուրավոր մարդիկ են զп հվել, պետք է պատասխան տան։ Այո՛, իշխանությունը ևս ունի սխալներ, բայց դրանք ոչ մի կերպ չի կարելի կապել «պարտություն» և
«դավաճանություն» բառերի հետ, քանի որ նշված բառերի հասցեատերերը գտնվում են այլ օղակներում և եթե իշխանությունը սխալվել է այդ հարցում, ապա դա Արցախի իշխանության ներսում թե՛ թիկունքային, թե՛ առա ջնագծում նշանակված անձանց շրջանակն ու ինձ լռեցնել ցանկացող ՀՀ-ից ուղարկված «պաշտոնյաների» կասկածելի վարքն է, որոնց անուն ազգանունները ևս զեկուցվել է ՀՀ ԱԱԾ։ Բռնվե՛ք, հատ-հատ պատասխան եք տալու։