Անի Ավետիսյանն իր էջում գրել է. «Ամեն բան փորձեք։ Կյանքը մեկ անգամ է, չես իմանա հետդ ինչ կլինի»։ Դավիթ Թորոսյան. Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում 2001թ.-ի օգոստոսի քսանչորսին ծնվեց Թորոսյանների ընտանիքի միակ զավակը Դավիթը։ Քույրիկից փոքր էր մեկ տարով ու նրանք շատ հավատարիմ էին միմյանց հետ։ Դավիթը
Ժպտուն էր ու հոգատար, բարի և ազնիվ։ Դպրոցը ավարտելուց հետո պոլիտեխնիկական համալսարան էր ընդունվել, էնտեղ էլ ձեռք էր բերել շատ ընկերներ։ 2019թ.-ի դեկտեմբեր ամսի տասնյոթին Դավիթը զո րակոչվեց բանակ։ Սկզբում ծառայության էր անցել Մուղնիում, իսկ հուլիս ամսին էլ տեղափոխվել Արցախ, Շուշիին պատկանող հակաօդային զո րամաս։ Ընտանիքը
Դավիթին տեսակցության էր գնացել, բոլորն էնքան ուրախ էին։ Մայրը երջանկությունից արտասվում էր, իսկ Դավիթն էլ գրկել էր մայրիկին և ասում. «Մամ մի լա ցի էլի» ու այդպես ասես կարոտը չառնելով գրկել էր ու կանգնել։ Միշտ ժպտուն ու ուրախ Դավիթը մի օր ընկերոջը ասել էր. «Ես երբ ժպտում եմ, ուրեմն սթրեսի մեջ եմ»։ եւ
ընկերոջ այն պատասխանին, որ Դավիթը միշտ էլ ժպտում է, նա պատասխանել էր.«բա տեսնում ես, ուրեմն միշտ սթրեսի մեջ եմ»։ Սեպտեմբեր ամսի քսանհինգին նա ընտանիքի հետ վերջին անգամ խոսեց։ Իր հերթափոխն արդեն ավարտվել էր։ Սակայն ընկերը պետք է արձակուրդ գնար ու նա համաձայնել էր իրեն փոխարինել։ Հենց էդ օրը
սկսվեց պшտ երազմը և ոչ մի բանից չվա խեցող Դավիթը մինչև վերջին պահը ժպտաց։ Սեպտեմբեր ամսի քսանյոթի երեկոյան հայրը հեռուստացույցով տեսավ, որ տղան անմш հացել է։ Դավիթը իր ժպիտը տարավ երկինքներին, որ խաղաղություն բերի ու այնտեղից հսկի մեր հայրենիքի սահմանները։ Փառք քեզ Դավիթ Թորոսյան. Ճանաչենք մեր Հերոսներին. Անի Ավետիսյան