Հակոբ Բադալյանը գրում է. Մովսես Հակոբյանը դարձյալ հարց է բարձրացրել, ինչու՞ ՍՈՒ 30-ը չի կր ակել մեր սպառազ ինության մեջ եղած այլ հր թիռով, որով կարող էր կր ակել: Եվ ինքն էլ պատասխանել, թե իր ունեցած տվյալով, օդանավերը չեն ունեցել այն ֆունկցիաներից մեկը, որը պետք է ունենային
եւ որը թույլ էր տալու կր ակել մեր ունեցած հրթ իռներից: Ընդ որում, հետաքրքիր է, որ Հակոբյանը այդ մասին խոսում է այսպես ասած թեական՝ չճշտված տեղեկություն, ասում եմ, սակայն չեմ պնդում: Հասկանալի հնարք է, քանի որ խնդիրը ընդամենը կրա կը բորբոք պահելն է:
Այդ ամենը քաղաքական բեվեռների պայքարի տրամաբանության մեջ վաղուց հասկանալի է, թեեւ զուտ պետական շահի տրամաբանության տեսանկյունից, թերեւս բացարձակ անպետք: Անպետք թերևս այն իմաստով, որ բոլորն էլ գիտեն իրականությունը, այս կամ այն «չկր ակելու» բուն պատճառը, սակայն լռում են:
Պատերազմի առաջին օրերին Թուրքիան հայտարարեց, որ, եթե Հայաստանի տարածքից դիտվի հարվ ած Ադրբեջանի տարածք, իրենք դա կհամարեն Ադրբեջանի նկատմամբ ագրե սիա եւ կգործեն Բաքվի հետ ռազմա-քաղաքական դաշնակցության տրամաբանությամբ: Ինչ էր դա նշանակում, որ, եթե Հայաստանն այդպես մտնի, մենք էլ կմտնենք ուղիղ:
Դա ինչ էր նշանակելու՝ որ ուղիղ մտնելու պարտադրվածություն պետք է ունենար նաեւ Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից: Այսինքն, Մոսկվան իր հերթին պետք է հայտարարեր, որ Հայաստանին հար վածի դեպքում, դա կդիտարկենք հար ված մեզ: Բայց, Ռուսաստանը հայտարարում էր, որ հավատարիմ է դաշնակցային պարտավորություններին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:
Առաջին հայացքից այստեղ կարող է չլինել տարբերություն: Բայց կարծում եմ կա էական տարբերություն: Որովհետեւ, կարող է լինել հար ված Հայաստանի տարածքին, բայց չլինել Հայաստանի տարածքային ամբողջության խախ տման, այսինքն Հայաստանի միջազգային սահմանների խախ տման փորձ: Որովհետեւ, Ռուսաստանը փնտրելու էր ամեն պատրվակ՝ ուղիղ մասնակցությունից հրաժարվելու համար:
Ինչու՞: Որովհետեւ Ռուսաստանը ի զորու չէ ուղիղ դիմակայության մտնել ՆԱՏՕ անդամ Թուրքիայի դեմ: Ըստ այդմ, եկեք իրականությանը նայենք պատրանքից կտրվելով՝ Սու կբարձրանար օդ, թե Իսկանդեր, դրան հետեւելու էր ընդամենը Թուրքիայի կողմից ուղիղ մասնակցության աստիճանի բարձրացում ու Հայաստանն ու Արցախը դարձյալ մնալու էին դրա դեմ մենակ, ընդամենը ավելանալու էր մեր ստացած հար վածի մասշտաբը: Որովհետեւ մեր հույս Ռուսաստանն այսօր խիստ հեռու է նԱՏՕ անդամ Թուրքիային ուղիղ ռազ մական դիմակայություն հակադրելու մասշտաբից:
Բայց այս մասին խոսելը այժմ հռչակվել է «ապազգային», փոխարենը հնչում են «ազգային» հարցեր՝ ինչու Սու չբարձրացավ, ինչու Իսկանդեր չկր ակեց: Եվ ամեն ինչ տարվում է ուղիղ կամ ենթագիտակցական իմաստով նրան, որ ամրագրվի, թե մենք պարտվել ենք Ադրբեջանին, ոչ թե Թուրքիային: Որովհետեւ, եթե արձանագրում ենք, որ մենք Թուրքիային ենք պարտվել, առաջանում է պարզ հարց՝ բա ու՞ր էր այն սուբյեկտը, որ թուրքական վտ անգի դեմ մեր միակ երաշխավորն է: