Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը Սայաթ-Նովա է երգում. անթերի կատարում

Լեոնիդ Նիկոլաևիչ Ագուտին, ռուս փոփ երգիչ ու երգահան։ 2008 թվականին դարձել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ: Երաժշտական գործունեություն է ծավալում սկսած 1990-ական թվականներից, թողարկել է տասը ալբոմ ու երեք խմբակային ալբոմ։

Լեոնիդ Ագուտինը ծնվել է 1968 թվականի հուլիսի տասնվեցին Մոսկվայում՝ երաժիշտ Նիկոլայ Պետրովիչ ու մանկավարժ Լյուդմիլա Լեոնիդովնա (մինչ ամուսնությունը՝ Շկոլնիկովա) Ագուտինների ընտանիքում։

Հայրը երգում էր «Կապույտ կիթառներ» համույթում, «Բրատիսլավական քնար» մրցույթի դափնեկիր։ Աշխատել է Ստաս Նամինի, «Ուրախ տղաներ», «Երգող սրտեր», «Երգիչներ» խմբերում որպես ադմինիստրատոր։ Ներկայումս (2016)՝ երաժշտական քննադատ:

Մայրը՝ տարրական դասարանների ուսուցչուհի է, ՌԴ վաստակավոր ուսուցիչ, աշխատում էր Մոսկվայի № 791 դպրոցում: 6 տարեկան հասակում Լեոնիդն ընդունվում է երաժշտական դպրոց։ Այնուհետև Մոսկվայի 863 միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ ավարտել է «Մոսկվորեչիե» մշակութային տանը

կից գործող Մոսկվայի ջազային դպրոց՝ դաշնամուրի դասարանը։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային սահմանապահ զորքերում՝ խորհրդաֆիննական սահմանին։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորև`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *