Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ… Նարինե Մկրտչյանի ԿՈՇՏ հիշեցումները Արցախի իշխանություններին

Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ… Նարինե Մկրտչյանի ԿՈՇՏ հիշեցումները Արցախի իշխանություններին

Նարինե Մկրտչյանն իր էջում գրել է. Երբ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր երիտասարդության լավագույն տարիները անցան ղարաբաղյան Շարժման մեջ, Լեռնային Ղարաբաղի համար՝ շուրջօրյա հանրահավաքներում, բո ղոքի միջոցառումներում,

դասադուլներում ու գործադուլներում, քաղաքական դժնի պայ քարում, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական ։ Երբ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր զավակները քաղաք Երևանում ծնվեցին նավ թավառի հոտի ու մոմի լույսի տակ, որ Լեռնային

Ղարաբաղում հայերենը թևածի ։ Երբ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր եղբայրները և ընկերները զո հվեցին, որ Ղարաբաղում օտարն ու օտար լեզուն չիշխեն ։ Երբ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու,

հիշեք, որ Ստեփանակերտից եկած ու Երևանում հարստացած պետական պաշտոնյաներին մենք ստի պված էինք Երևանում հան դուրժել, որ Ղարաբաղը մնա հայկական ։ Երբ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ Հայաստանը քսանվեց տարի կրկնակի շրջափ ակման է ենթա րկվել, որ Ղարաբաղը

չհանձնվի: Երբ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը հռչակում էիք որպես պետական լեզու, հիշեք, որ մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ու մեկ հայրենիք ունենք, որի մի մասը՝ Ղարաբաղը հանձնեիցք Հայաստանի դա վադիր բարեկամներին ու ոխերիմ թշ նամիներին։ Ի վերջո հիշեք, ՀՀ ու ԼՂՀ ղեկավարներով, հիշեք, որ ձեզ ներում չկա՝ ո՛չ երկրի վրա, և ո՛չ էլ երկնքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *