Մերի Տոմոյանը գրում է. ԵՐԿՐՈՐԴ ՓՈւԼ ԱՌԱՆՑ ԹԱՎԻՇԻ: Ոմանք թավիշից հիասթափված գրում են Ես էլ չեմ վստահում Հո մանկապարտեզ չի՞ Արդեն շանս տվել էինք Ուշա Իրա թավիշով երկրորդ շա՞նս և այլն։ Ժողովուրդ ջան, ես շատ լավ եմ հասկանում ձեր ցավն ու պահանջը, հավատացեք, շատ դեպքեր են եղել, երբ Նիկոլ Փաշինյանի ստվերի հետ եմ կռ վել եւ պահանջել, մի 2 անգամ իմ ուղիղ եթերների ժամանակ շատ կոպիտ արտահայտվել, սակայն հետո պատճառները իմացել, հասկացել ու ընդունել եմ, որքան էլ որ դժվար լիներ։
Հարցն այն է, որ հեղափոխության ընթացքում եղել է պայմանավորվածություն, որ վենդետա չի լինելու, որ ժողովրդի դեմ երկրորդ մարտի մեկ չսարքեին։ Այս ընտրությունների ժամանակ ոչ մի նման բան չկա, ոչ մի պայմանավորվածություն, ուստի ես հավատում եմ, որ ամեն ինչ ուրիշ կերպ է լինելու։
Կա նաև այլ հանգամանք, որը այլևս չեն կարող ոչ ժողովրդի ու ոչ էլ Փաշինյանի դեմ օգտագործել, ինկատի ունեմ պատերազմի շանտաժը։ Նրանք այլևս չունեն այդ կոզրը, որ մեր դեմ օգտագործեն և ստրուկի պես պահեն, ինչպես վարվել են երեսուն տարի։ Փաշինյանը կռ իվ տվեց 4 ֆռոնտով, կռ իվ տվեց այս 3 տարվա մեջ անդադար, էլ չեմ ասում խանգարող 2 աղե տը։ Եթե փռոնտները չգիտեք, կարող եմ նշել։
Ու մի բան էլ ավելացնեմ, այն ինչ մենք պահանջում ենք, ավելի շատ նման է կլանային կառավարիչների վարկանիշին, սակայն չենք գիտակցում դա, քանզի մենք սովոր ենք, երբ ամեն հարց լուծվում էր այդպես։ Իսկ ինչու չենք գիտակցում, քանի որ վրեժխնդրության ու արդարադատության սովն է տանջում։ Իսկ հները շատ հմուտ օգտվեցին դրանից, լկտ իության գագաթնակետին հասնելով, իրենց հագով կարած օրենքներով։
Հիմա հարց, ինչի՞ համար եք հեղափոխություն արել, որ ճիշտ նույնպես շարժվե՞նք, իհարկե ո’չ։ Իսկ ո՞վ էր ասել, որ հեշտ է լինելու, ո’չ մեկ։ Երբեք հեշտ ճանապարհով երկիր չես ստեղծի։ Իսկ մենք իրոք ուզում ենք, առաջինը` անկախանալ, որը չենք ունեցել մինչ այսօր, երկրորդը` երկիր կառուցել ո’չ աբորիգենների մակարդակով կամ կլանային բնազդով։
Գտնում եմ, որ եթե ԱԺ-ում լինեն առողջ ընդդիմադիր ուժեր, Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, Արամ Սարգսյանը և նման պետականամետ մարդիկ, ապա մենք կստեղծենք մեր երազած երկիրը, քանի որ հենց ինքը` Փաշինյանը գո ղ չի, գռփ ող ու լա փող չի, ազնիվ և նվիրված է պետականամետ գաղափարների, որտեղ միշտ շեշտվում է հանգամանք, որին պետք շատ ուշադիր լինենք, որ ” Պետական մեքենան պետք է աշխատի հստակ ու առանց ղեկավարի հրամանների” ու սա միակ ճշմարիտ գաղափարն է, որը երբեք չի եղել մեր երկրում։
Այնպես որ այստեղ մանկապարտեզի խնդիր չկա, ու շանսը տալուց Փաշինյանին չենք տալիս, այլ ինքներս մեզ, դա չմոռանանք։ Ամեն մարդ կընտրի իր ուզած ղեկավարին, իսկ ես գրեցի իմ մտքերը։ Միակ հույսս ու աղոթքս Աստծուն, որ այս անգամ ժողովուրդս չվաճառի իր ապագան ու նորից նույնը չկրկնվի։ Լավ մնացեք Մերի Տոմոյան