Եւս մեկ հայ իր փայլուն կատարմամբ և դրական էներգիայով է լցրել արտասահմանյան բեմը։ Ծագումով հայ 11 տարեկան Դավիթ Նիկալայանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ ընթացող «The Voice Kids» երաժշտական մրցույթի
«կույր լսումներ» փուլում: Այս փուլում 11-ամյա Դավիթը կատարել է James Brown «It’s A Man’s Man’s Man’s World» հանրահայտ երգը։ 1-ին իսկ փուլից Դավիթը փայլել է իր երաժշտական ունակություններով, ժյուրիի անդամները ծնկաչոք խնդրում էին, որպեսզի
Դավիթը իրենց թիմ գնա։ Տեղեկացնենք նաև, որ նախագծի կիսաեզրափակիչ փուլում Դավիթը դարձյալ փայլուն ելույթ է ունեցել, ինչի արդյունքում անցել է եզրափակիչ փուլ: Դավիթը կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի
«Never Enough» կոմպոզիցիան «Մեծագույն շոումեն» մյուզիքլից: 11-ամյա Դավիթի կատարումը հիացրել է հանդիսատեսներին, որոնք վանկարկել են «Բրավո´»: «The Voice Kids 2019»-ի հաղթող են ճանաչվել Mimi ու Josefin քույրերը: Դավիթի հիանալի կատարումը կարող եք դիտել ստորև՝