Ես էլ անկարող եմ մեր ընտանիքին այսքան տանջվելուց տեսնել… Թե իմանայի, որ մի օր պիտի չլինես, ապա… Լրագրող Նանե Արզումանյանի հուզիչ գրառումը զո հված եղբոր մասին

Նանե Արզումանյանը գրում է. Իմ Եղբայր, իմ Ուժ, իմ ամենաԹանկ… հինգ ամիս առանց քեզ…Թե իմանայի, որ մի օր պիտի չլինես, ապա ոչ մի վայրկյան կողքիցդ հեռու չէի գնա, ամեն ինչ կթողնեի, կվազեի Ջաբրայել, որ ներկայությունդ

ավելի զգայի։ Այժմ ուզում եմ հուշերից ամուր կառչել, որ չանէանան, պատառիկներից պատմություն եմ կերտել, որ միշտ իմը մնան ու հետս լինեն. էջերը մանկության հուշերն են՝ այնքան պարզ ու երջանիկ, երբ միշտ ուսերիդ էի՝ աշխարհի ամենաբարձր կետում։ Դարձար զինվորական եւ ինձ միանգամից

փոքրիկից մեծ էջ տեղափոխեցիր, որ ռեալ տեսնեմ կյանքը, բայց չզգամ ցավի գույնը, չէիր էլ թողնի. ախր ամենաուժեղն ես ու ամենակարողը։ Ախր ուրիշ է ուժը պատկերացնելը, մեկ այլ բան է ուժն ունենալը, միշտ աչքիդ առաջ ունենալը, զգալը,

բայց հիմա չի երևում. ասա՛, որ մանկությանս էջերում եմ, երբ դպրոցից տուն էիր տանում ու թաքնվում էիր հանկարծակի, որ վախենայի, բայց երկար է տևում, խնդրում եմ՝ հայտնվի՛ր…
Ես էլ անկարող եմ մեր ընտանիքին այսքան տանջվելուց տեսնել, ախր թույլ չէիր տա..
Հրամանատա՛ր, արի՜

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *