Երբ օրեր առաջ մի երիտասարդ ինձ համոզում էր, որ մեզ թուրքերը չեն կո տորի, աչքիս առաջ եկավ Մաալուլայի աղջնակը, որը Քրիստոսի լեզվով կարծես թե ասում էր… Բակուր Մելքոնյան
Բակուր Մելքոնյանն իր էջում գրել է. Իմ սիրած հոբբին ճանապարհորդելն է: Ճամփորդել եմ աշխարհի ավելի քան հիսուն երկրներ, տեսել լիքը հրաշալիքներ, գեղեցիկ վայրեր, անհավատալի սովորություններ, մի խոսքով շատ-շատ հիշողություններ: Եթե հարցնեք. նշիր ամենատպավորիչ վայրը,
որ հանդիպել եա աշխարհում, առանց մտածելու կնշեմ՝ Մաալուլան, ու դա Եվրոպայում չէ, ոչ էլ Կանադայում և անգամ ոչ էլ Ճապոնիայում, որը շատ օրիգինալ երկիր է.. Այդ վայրը գտնվում է Սիրիայում, Դամասկոսից վաթսուն կմ հյուսիս: 2010թ.-ի ձմռանն ենք ընտանիքով այնտեղ եղել, հրաշք, անհավատալի էներգետիկայով լի մի վայր,
որն աշխարհում պահպանված միակ վայրն է, ուր խոսում են արամերեն՝ Քրիստոսի լեզվով: Աչքիս առաջ է հրաշագեղ աղջնակի աղոթքը՝ մեր համար, Մաալուլայի եկեղեցու մեջ, քաղցր լեզու… Երբ օրեր առաջ մի երիտասարդ ինձ համոզում էր, որ մեզ թուրքերը չեն կո տորի, որ մեզ կօգնի Եվրոպան, չի թողի մեզ կո տորեն, իրանք ու մենք քրիստոնյաններ ենք, աչքիս առջև եկավ Մաալուլայի աղջնակը,
որը Քրիստոսի լեզվով կարծես թե ասում էր. չհավատաս, իրենք անգամ մեզ չօգնեցին, մեզ՝ միակներիս, ով խոսում էր Աստծո որդու լեզվով, մեզ չհասան օգնության, երբ ԻԳԻԼ-ի գր ոհայինները մտան մեր գյուղ ու սկսեցին գլ խատել մեր հոգևորականներին…» Ազգը դա տապարտված է կոր ծանման, երբ հույսը դնում է ուրիշ ազգերի օգնության վրա:
Մենք պետք է հզոր լինենք, այնքան հզոր, որ մեզ հետ առավել շահավետ լինի ընկերանալը, քան թշ նամի լինելը, թե չէ խղճալով ոչ մեկն էլ չի օգնելու մեզ… Հ. Գ. Ողջ աշխարհում գերհզոր էներգետիկա տվող վայր աշխարհում երկու տեղ եմ հանդիպել, մեկը վերը նշված Մաալուլայում է եղել, հատուկ տեղ և կոնկրետ ժամի, իսկ մյուսը ՀՀ-ում է գտնվում, որտեղ նույնպես պիտի լինես կոնկրետ ժամի, դրա մասին առանձին կանդրադառնամ, ունենում ես աննկարագրելի զգացումներ❤