ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՂԹԱՆԱԿ. Անհավանակն քամբեք, անհավանական գոլեր և հզոր հաղթանակ. Գոլերի ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։ 54-րդ րոպեին էդուարդ Սպերցյանը հեռահար հար վածով գ րավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։ 87-րդ րոպեին Հարոյանը հաշիվը դարձրեց 2։2, իսկ 2 րոպե հետո Տիգրան Բարսեղյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոցն եւ հաշիվը դարձրեց 3։2։

Խաղի հենց մեկնարկից Հայաստանի հավաքականը նետվեց առաջ ու 1-2 վտանգավոր պահ կարող էր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն ռումինացիները ժամանկին չեզոքացնում էին մեր ֆուտբոլիստների գր ոհները։

10-րդ րոպեին մրցակիցը ստացավ տուգ անային իրավունք, որի իրացումից հետո ֆանտաստտիկ սեյվ կատարեց Դավիդ Յուրչենկոն, դարպասը դուրս հանելով դիմային գծից։ Անկյունայինի խաղարկումից հետո հյուրերը եւս մեկ պահ ստեղծեցին, բայց նորից փայլուն գործեց Յուրչոնկոն, որից հետո պաշտպանները հեռացրեցին գնդ ակը տուգ անային հրապարակից։ Րոպեներ անց հյուրերը կենտրոնում կորցրեցին գնդ ակը և

Ալեքսանդր Կարապետյանը մտնելով տու գանային հրապարակ հար վածեց դարպասի ուղղությամբ, որից հետո մրցակցի դարպասապահը մի կերպ գնդ ակը հեռացրեց անկյունային։ Երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը շրջանցելով մրցակցի ֆուտբոլիստներին հեռահար հ արված կատարեց, բայց հյուրերի դարպասապահը որսաց գն դակը։

Առաջին կեսի միջնամասում ռումինացիներն ավելի շատ էին գնդ ակով և գործում էին Հայաստանի հավաքականի տուգանայինի մատույցներում, սակայն մեր պաշտպանները հուսալի էին գործում և կարողանում էին ժամանակին հեռացնել գն դակը՝ երբեմն էլ հակագրո ներ կազմակերպել։

28-րդ րոպեին Խորեն Բայրամյանը ձախ եզրով մտավ տուգա նային հրապարակ, մրցակցի ֆուտբոլիստի հետ պայքարում Բայրամյանը հայտնվեց խոտածածկին, բայց մրցավարը չնշանակեց կասկածելի 11 մետրանոցը։ Առաջին կեսի վերջնամասն անցավ երկուստեգ գրո հներով, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։

Երկրորդ խաղակեսը հայ ֆուտբոլիստները սկսեցին շատ ակտիվ։ Ընդմիջմանը Կապառոսը դաշտ դուրս բերեց Սարգիս Ադամյանին, Ժիրայր Շաղոյանին ու էդուարդ Սպերցյանին։ Վերջինս էլ 54-րդ րոպեին հեռահար հարվ ածով գր ավեց մրցակցի դարպասը։
Այսպիսով անցկացրած 3 խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր։ Տեսանյութը ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *