Կամանդի՛ր, մի տեսակ ես, ինչա՞ եղել: – Բան չէ, նորմալ ա ամեն ինչ, մի հատ աղը տուր: – Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք: – Ըհը , եթե կես ժամ ձգենք: -Ի՞նչ: – Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր: – Չէ , չէ…. – Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք:
– Ես կպատասխանեմ, թողեք… լսում եմ: – Կամանդիր, շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են: – Ընդունեցի …. տղերք, հելեք, դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ, չկր ակեք հանկարծ, լսում ե՞ք ՝ չկր ակեք: – Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամադիր ջան, չմտածես:- Պարո՛ն փոխգնդապետ , մեր դիրքի ուղղությամբ են գալիս:
– Քանի՞ հոգի են: – Թիվը չեմ իմանում, բայց շատ են: – Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության … դիմացեք տղերք , գալիս ենք: – Լսում եմ ! – Տղերք, ոչ մեկդ չկր ակի հանկարծ, թողեք թող գան: – Կամանդի՛ր, բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի: – Ասում եմ չկրա կեք հանկարծ, տղե՛րք ջան չանեք տենց բան, թողեք թող գան, չկր ակեք, լսում ե՞ք, չկր ակեք, թող գան,չկր ակե , հանգիստ, մի՛ լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրա կեք:
– Արդեն շատ մոտիկացան կամանդիր: – Ձեն մի հանեք, թողեք գան: …. – Ո՞վ ա տենում վերջը երևում ա, սաղ հավաքվեցին, թե էլի են գալիս: – Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա: – Դե որ սաղ եկել են, գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու, գյուլեք:
– Ա օտպուսկա կպեեել տղերք, պադվադիտ չանեք:
– Տնաշենները ինչ էլ շատ են : …. – Լսում եմ, պարո՛ն գնդապետ – Տղես վիճակը ո՞նց ա , գալիս ենք արդեն շուտով կհասնենք: – Դեռ դիմանում ենք, շատ են, շնից շատ են, վի րավոր ունենք, բայց մեզնից լավ ա կռ վում: – Գալիս ենք տղերք, հասնում ենք: – Չուշանաք , խնդրում եմ :
….
– Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք: – Կամանդի՛ր , էն գռա նատը մոտդա՞: – Հա խի՞ – Հեչ , ուղղակի: – Կեսդ վիրա վորներին օգնեք, կեսդ գյու լեք: Ով չի ձգում , թող սարով հետ իջնի:- Իջնելը ավելի դժվարա, քան ստեղ մնալը, իջնել չկա: …. – Պարո՛ն գնդապետ…… – Ասա տղես, երկու րոպեից հասնում ենք, ասա: – Պարո՛ն գնդապետ……..խնդրում եմ բոլորին փոխանցես, որ…….որ էս դիրքում…. – Ասա լսում եմ , ասա ձենդ ինչի՞ ա կորում, խոսա, մի՛ անջատի: – Էս դիրքում, իմ տղերքի
արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռ վել…..էս հողի վրա պայ քար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը………. – Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի…..պատասխանի, տղե՛ս, հրամայում եմ, պատասխանի… Արցախյան պատ երազմի ՀԵՐՈՍ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ Հավերժ փա՛ռք