Ֆլորա Բիչախչյանի փայլուն եւ էներգիայով լեցուն կատարումը ապշեցրեց ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին

Ֆլորա Բիչախչյանը 22 տարեկան է, Եկատերինբուրգ քաղաքից․ Նա մասնակցել է նաև «Ну-ка, все вместе!» նախագծի առաջին եթերաշրջանին։

Ֆլորան համոզված է, որ այս անգամ ամեն ինչ շատ լավ է ստացվելու։ Ֆլորան նշում է, որ նախորդ եթերաշրջանում շատ հուզված է եղել և եթե կարելի է անվանել այդպես, ապա «դեպրեսիայի» մեջ է եղել։

«Իմ տատիկը շատ անհանգստացած էր, երբ ես բեմ դուրս եկա։ Նա նախօրոք գնել էր շատ մեծ հեռուստացույց և կանչել էր հյուրերի, որպեսզի բոլորը տեսնեն իր թոռնիկի կատարումը» ։

Պետք է խոստովանենք, որ նման անհանգստությունը բնորոշ է բոլոր տատիկներին, այն էլ՝ հայ։ «Տատիկս շատ զայրացած էր Սերգեյ Լազարևի վրա»,- նշում է Ֆլորան։

Նրա խոսքով այս անգամ ժյուրիի անդամները իր շոուից կապշեն․ «Այս անգամ ես շատ եմ ցանկանում հասնել մինչև եզրափակիչ»։ Ֆլորայի փայլուն ելույթը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *