Իմացա՝ երկրի թիվ մեկ ամբա ստանյալը հարցազրույց է տվել …Դիտողներին մի քանի հարց տամ․Պոզները հարցրե՞ց… Արման Բաբաջանյանի կոշտ հարցադրումները

Արման Բաբաջանյանը գրում է. Իմացա երկրի թիվ մեկ ամբա ստանյալը հարցազրույց է տվել
ռուսական հեռուստաընկերությանը։ Դիտողներին մի քանի հարց տամ․Պոզները հարցրե՞ց 98թ․ կեղծ տեղեկանքով նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ։ Հարցրե՞ց նախագահական ընտրություններում գործադրված բռ նությունների և համատարած կեղծիքներով ընտրությունների մասին։

Հարցրե՞ց 98թ․ օգոստոսի 6-ին գլխավոր դատախազի սպա նության մասին։ Հարցրե՞ց 98թ․ Կոնյակի գործարանի կասկածելի սեփականաշնորհման գործընթացի մասին։ Հարցրե՞ց, որ 98թ․ Քոչարյանը համաձայնեց Մինսկի խմբի առաջարկած Արցախի և Ադրբեջանի ընդհանուր պետության գաղափարին։

Հարցրե՞ց 98թվականին դեկտեմբերի 10-ին ռազ մական ոստիկանության պետ Վահրամ Խորխոռունու սպանության մասին։ Հարցրե՞ց 99թ․ փետրվարի 9-ին փոխոստիկանապետ Արծրուն Մարգարյանի առեղծվածային սպա նության մասին։

Հարցրե՞ց 99թ․ հոկտեմբերի 27-ին Վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի ու Ռուբիկ Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանյանի և Արմենակ Արմենակյանի և պետնախարար Լեոնարդ Պետրոսյանի սպանությունների մանրամասների մասին։

Հարցրե՞ց Հոկտեմբերի 27-ին հաջորդած քաղաքական հետապնդումների և հալա ծանքների մասին։ Հարցրե՞ց ԱՄՆ Քի Ուեսթում Մեղրիի փոխանակման ծրագրի մասին և Հայաստանի տված համաձայնության մասին։ Հարցրե՞ց Գույք պարտքի դիմաց գործարքի մասին, որով Հայաստանը կուտակած 100 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց մի քանի միլիարդ դոլարի արժեք ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ։

Հարցրե՞ց 2003թ․ կր ակոցներով և ջա րդարարությամբ ուղեկցված նախագահական ընտրությունների մասին։ Հարցրե՞ց 2003թ․ Աշոտ Բլեյանին մտացածին հոդվածով ազատազրկելու մասին։ Հարցրե՞ց 2004թ․ ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր առաջնորդների և լրագրողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մասին։

Հարցրե՞ց 2005թ․ սահմանադրական փոփոխությունների «ուրվականների» անունը ստացած հանրաքվեի մասին։ Հարցրե՞ց 2006թ․ ընդդիմադիր թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբ ակալության և ազատազրկ ման մասին։
Հարցրե՞ց 2006թ․ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի ձեր բակալության և ազատազրկման մասին։

Հարցրե՞ց 2007թ․ ԱԺ ընտրությունների խա յտառակ որակի մասին։ Հարցրե՞ց 2007թ․ ստորագրված Մադրիդյան սկզբունքների մասին։ Հարցրե՞ց 2008թ․ մարտի 1-ի սպ անդի մասին, որի ժամանակ սպ անվեցին 8 խաղաղ ցուցարար և երկու ոստիկան։
Հարցրե՞ց 2008թ․ հարյուրավոր քաղբանտարկյալների մասին։

Հարցրե՞ց իր պաշտոնավարման տարիների արտագա ղթած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների, քաղաքական հալա ծանքների, առեղծվածային մ ահերի և հետապն դումների մասին Հարցրե՞ց, թե պաշտոնավարման տասը տարիներին քանի գործարար է ունեզրկվել, քանի քաղաքացու սեփականություն է խլել, քանի երևանցի է մնացել առանց սեփական տան․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *