Անկարայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիու Շաոբինը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն Անկարայում Չինաստանի դեսպանության Թվիթերի էջում արված գրառումն է, որն անհանգստացրել է Թուրքիայի ղեկավարությանը: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Ապրիլի հինգին Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները Թվիթերում Չինաստանի տարածքային ամբողջականությանը հաաuող գրառում էր արել՝ նշելով. «Արևելյան Թյուրքեստանը (Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները-խմբ.) մի օր անպայման անկախանալու է» :
Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 31 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը «կոտո րած» էր որակել:
Թուրք քաղաքական գործիչների գրառումներին ի պատասխան՝ Չինաստանի դեսպանության Թվիթերի էջում հետևյալ գրառումն է արվել.
«Չինական կողմը կտրականապես դեմ է և խստորեն դա տապարտում է ցանկացած անձի կամ nւժի ցանկացած մար տահրավեր՝ ուղղված Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Գրառմանը կից նշվել էր նաև Աքշեների և Յավաշի թվիթթերյան հաշիվները: Ավելի ուշ Աքշեների կուսակցությունը հակադարձել է Չինաստանի դեսպանության հայտարարությանը՝ նշելով. «Դադարեք դատարկաբանել։ Նախևառաջ կանգնեցրեք ույղուրների դեմ ձեր կողմից իրականացվող ցեղաս պանությունը»: