Ալիեւը չէր գնա Պուտինի դեմ այդպիսի ցինիկ դեմարշի, եթե… Հակոբ Բադալյանի ուշագրավ վերլուծությունը: Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ալիեւը չէր գնա Պուտինի դեմ այդպիսի ցինիկ դեմարշի, եթե չունենար ավելի ուժեղ աջակցություն: Հասկանալի է, աջակցություն իր ղեկավարից՝ Էրդողանից: Ըստ այդմ, կարծում եմ, եթե խոսքը Պուտինի հետ
համատեղ խաղի մասին չէ, որտեղ Ալիեւի ձեռքով է հարվ ածի արժանանում Փաշինյանը, ուրեմն Ալիեւը Պուտինին հարվ ածում է Էրդողանի ցուցումով: Հատկանշական է, որ գե րիների հարցում իրավիճակը փոխվում է այսպես ասած վերջին պահին, իսկ Պուտին-Փաշինյան ու Պուտին-Ալիեւ շփումները ընթանում են Անկարայում
Էրդողան-ԵՄ ղեկավարություն շփմանն եւ սկանդալային պատմությանը զուգահեռ: Արդյո՞ք Պուտինին հաջողվել էր Փաշինյանի եւ Ալիեւի հետ շփումներով հասնել մի պայմանավորվածության, որին վերջին պահին միջամտել է Էրդողանը:
Չունենալով ստույգ տեղեկատվություն այդ դերակատարների քայլերի մոտիվի վերաբերյալ, մենք իհարկե կարող ենք դիտարկել միայն հնարավոր
վարկածներ: Այդ թվում եւ այն, որ Կովկասում Պուտինի համար ստեղծելով խնդիր, Էրդողանը կարող է ակնկալել ուրիշ ուղղություններում նրանից կորզել իր խնդիրները լուծելու հարցում որոշակի քայլեր: Իսկ այստեղ թարմ ուղղությունը լար վող Ուկրաինան է, օրինակ:
Իսկ որքանով է իրատեսական Պուտին-Ալիեւ հար վածը Փաշինյանին: Տեսականում բացառված չէ ոչինչ, սակայն արդյո՞ք այդտեղ կա այնքան կարեւոր մի խնդիր, մի հարց, որ Պուտինը անգամ իր հեղինակության հաշվին կգնա այդպիսի քայլի: Չեմ տեսնում դրա ռացիոնալ անհրաժեշտությունը,
քանզի ՌԴ նախագահն այդ իմաստով չունի լծակի պակաս: Այլ հարց է, որ ավելի լայն մոտիվացիայով ստեղծված իրավիճակը թե ռուսաստանյան, թե Հայաստանի տնտեսա-քաղաքական շրջանակներ փորձեն օգտագործել Փաշինյանի դեմ իրենց պայքարում: