Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ընթացող «Ձայնը» հեռուստաշոուի հինգերորդ եթերաշրջանի «Կույր լսումներին» մասնակցող տասներեք տարեկան Ռոբերտի ելույթի ընթացքոմ շրջվեցին նախագծի ժյուրիի ողջ անդամները:
Կրասնոդարից ժամանած տասներեք տարեկան Ռոբերտ Կասյանը գերեց ռուսական առաջին ալիքի «Ձայնը. երեխաներ» նախագծի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիին: Նա երգեց «Parlami d»amore, Mariu» բարդ ստեղծագործությունը,
որը գրել է Վիտտորիո Դե Սիկան «Որքան սրիկա են այս տղամարդիկ» ֆիլմի համար (էկրան է բարձրացել 1932 թվականին): Այս երգը կատարել են Դմիտրի Խվորոստովսկին, Խոսե Կարերասը եւ Պլասիդո Դոմինգոն: Իսկ Ռոբերտը կատարեց Ռոբերտինո Լորետտիի տարբերակը:
«Մի քանի հրաշալի պահեր եղան, պարզապես հրաշալի… Իրական տաղանդի պահեր էին, իսկ տաղանդը, հայտնի բան է, ինչպես և հոգին, տարիք չունի: Ինձ թվում է` մեր դիմաց իսկական արտիստ է կանգնած, այնքան սիրով ես դու
վերաբերվում երաժշտությանը: Նման մի արտահայտություն կա, որ կարող ես սիրել ինքդ քեզ արվեստի մեջ կամ արվեստը քո մեջ: Կարծում եմ, որ քո դեպքում երկրորդն է», — ասաց ժյուրիի անդամներից մեկը` Պելագեան: Տեսանյութը դիտեք ստորև՝