Նինա Աճեմյանը գրում է. Ինչքան ինձ ստիպեցի էս թեմային չանրադառնալ, չստացվեց։
Թող Աստված օրհնի էդ երեխեքի միությունը, ԲԱՅՑ
Ի՞նչներիդ վրա եք անամոթաբար մի ժամանոց հրավ առություններ անում ա՛յ, «բանակի կողքին կանգնող, գեր իներով ու զ ոհվածներով սգացող հայրենիքի փրկիչներ»…
Չլինի՞ հայրենիքը փրկել եք, խաբար չենք։ Մարդիկ իրանց երեխաների ոսկորները չեն գտել դեռ, եռաբլուրը տնքում ա, ազգը սգի մեջ, գեր իների հարցը չլուծված, անհայտ կորածներ…
Յախք ու էլի յախք : Սա է եղել մեր վիճակը 20 տարի շարունակ, դրա համար ենք էս օրին։
«Ժողովրդի համար, ժողովրդի կողքին» ասելով խաբել են եւ թքել են սեփական ժողովրդի վրա, որը ավելորդ անգամ ապացուցվեց այսօր։
Եվ վաղը գալու են պարզ ճակատով, բարձր ամբիոններից խոսեն գեր իներից, ձախողված պատերազմից և իրենց հայրենասիրությունից, մյուսներին դավաճան ասելով, ֆբ-ում «թուրքն իմ թշնա մին է» գրելով, ձեթ ու բրինձ բաժանելով, 5-10 հազար շպրտելով էդ նույն մասսային տանեն ընտրությունների։ #Կներեք_մեզ_տղերք…