Գագիկ Ծառուկյանը ոչ իմ հոպարնա, ոչ հարազատ քեռիս, ոչ էլ արյունակցական որևէ կապ ունեմ իրա հետ, բայց էկեք ծուռ նստենք շիտակ խոսանք… Սեյ Յայլախանյան

Սեյ Յայլախանյանը գրում է. Բայց շատ վատն ենք հաաաա… Երկու օրա, սաաաաղ ֆեյսբուքում ֆռում ա Գագիկ Ծառուկյանի տղու` Նվերի հարսանեկան կադրերը, քոմենթները, քննադատություններն ու ինֆորմացիաները` ում ինչքան փող են տվել, ու իհարկե տոոոորթը.

Հետաքրքրիր մարդ եք, արա բա ի՞մ հարսանիքն էի սենց անելու, թե էս գրածս կարդացող ցանկացած մեկի: Մարդու տղու հարսանիքն ա, ինքն էլ ընենց չի, կորած մարդ ա, կամ իրան չեն ճանաչում: Էտ մարդը Դուբայներով ու Լոնդոններով հայտնիա, կապեր ունի, ծանոթություններ ունի, բա ո՞նց աներ:
Դուք Ձեր էրեխու հարսանիքը ո՞նց կանեիք: Ճիշտա,

Ձեր հնարավորությունների չափով չէ՞, էս մարդն էլ իրա հնարավորությունների չափովա անում:
Էկեք չմոռանանք, որ սա Հայաստաննա, ստեղ մարդու ստատուսը որոշվումա բռնած հեռախոսով ու տակի ավտոյի բարձր թվով, էս էն երկիրնա, որտեղ հեղինակությունը էրևումա փայլերով, փողերով, մեծությամբ ու առատությամբ, ու ցավոք, դա փոխելը դեռ մեր մոտ չի ստացվում:

Գագիկ Ծառուկյանը ոչ իմ հոպարնա, ոչ հարազատ քեռիս, ոչ էլ արյունակցական որևէ կապ ունեմ իրա հետ, բայց էկեք ծուռ նստենք շիտակ խոսանք:
Մարդիկ գնում են վարկ վերցնում, ինչա թե իրանց էրեխու հարսանիքը հավուր պատշաճի անեն, էս մարդն էլ ունի հնարավորություն, արելա: Էկեք խոստովանենք, որ էսքան տարիների ընթացքում իրա արած բարեգործությունները մի քանի անգամ ավելի շատ են, քան իրա որդու հարսանիքի վրա ծախսած ողջ գումարը:

Էկեք մի կողմ դնենք, թե էտ մարդը քաղաքականության մեջ իրան ոնցա դրսևորում, դա ուրիշ թեմայա, բայց Ձեր արածը վապշե ուտվելու բան չի: Ասենք հարսանիքա, ընտանիքա կազմվում, հիմա սալյուտը 30 վայրկյան էր, թե 30 րոպե, էտ մարդկանց ցանկություննա ու որոշումը, Ձեր ոռը ինչիա՞ վառում:

Ես էլ որ հնարավորություն ունենայի, ես էլ լավ հարսանիք կանեի, ճիշտա, ոչ էս արարողակարգով, բայց հաստատ էտ օրը անմոռանալի կդարձնեի էրեխեքիս համար` հնարավորությունների չափ:
Մարդ կա անումա թեթև, մարդ կա անումա նորմալ, մարդ կա անումա համաշխարհային բարձր մակարդակով, մարդ էլ կա վաաաապշե չի անում, իրա համար գնումա մեղրամիս:

Մի չարացեք ժողովուրդ, էտ չարախոսությամբ ու վատաբանությամբ Դուք էլի մնալու եք նույնը, աշխարհն էլ, իրանք էլ, բայց մի տարբերությամբ` ինքը կարողանումա դա անել, Դուք չեք կարողանում: Էսքան բան: Ինչ մնումա հարցի նուրբ կողմին, թե հետպատերազմյան էս վիճակում ինչ հարսանիք,

ես վստահ եմ, որ եթե էս հարսանիքը լիներ հաջորդ տարի, կամ նույնիսկ պատերազմից առաջ, նորից նույն քննադատությանն էր արժանանալու, ինչ հիմա: Հազար ՓԱՌՔ ՄԵՐ ԸՆԿԱԾ ՏՂԵՐՔԻՆ, էկեք իրանց չխառնենք էս թեմաներին, իսկ Նվեր Ծառուկյանի նորաստեղծ ընտանիքին մաղթում եմ երջանկություն, սեր, լիքը խաղաղ օրեր ու անսպառ երջանկություն:

Հ.Գ
Էկեք ապրենք ու արարենք մեր երկրում էնպես, որ մեր բոլոր գալիք հարսանիքները այ էս ձև ճոխ լինեն, ու բոլորս ուրախանանք ու բարին մաղթենք, հատկապես, որ նոր ընտանիքա ստեղծվում, ու տորթի գնով, հրավառության տևողությամբ, երգիչների քանակով չի որոշվում, թե էտ մարդը լավնա թե վատը: Ինչ էլ ուզումա անի մարդը, թեկուզ եկեղեցի էլ սարքի, միշտ էլ կգտնվեն մարդիկ, ում դա դուր չի գա: Կարող եք սկսել քարկ ոծել ինձ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *