Հայազգի 12-ամյա Լյովա Խաչատրյանը պայթեցրել է հոլանդական «The Voice Kids» նախագիծը․ ժյուրին ցնծության մեջ էր

Հայազգի Լյովա Խաչատրյանի փայլուն ելույթը Հոլանդիայի «The Voice Kids» նախագծում։

Փոքրիկ Լյովան, ով իր ելույթով ցնցեց ամբողջ դահլիճը, 12 տարեկան է։ Լյովան 1,5 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել են Հունաստան։

4 տարեկան հասակում էլ նորից տեղափոխվում են, սակայն արդեն մշտական բնակություն են հաստատում Հոլանդիայում։ Լյովա Խաչատրյանը, չնայած օտար երկրում բնակվելուն, խոսում է հայերեն, նաև հաճախում է կիրակնօրյա հայկական դպրոց։

Լյովան շատ ակտիվ է նաև ինստագրամում, նա պարբերաբար մասնակցում է հայ երգիչների ուղիղ եթերներին ու իր ելույթներով ապշեցնում բազմահազարանոց հայ լսարանին։ Չնայած դեռ փոքրիկ լինելուն՝ մեր տաղանդավոր հայրենակիցը հասցրել է ճանաչելի դառնալ աշխարհին։

Նա մասնակցում է հոլանդական «The Voice Kids» նախագծին․ նախագիծը դեռևս չի ավարտել, սակայն Լյովան իր կատարումներով զարդարել է նախագծի բեմը։ Նրան հաջողություն ենք մաղթում։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *