Էլի պատերազմ է պետք, որ հասկանանք, թե…Նվեր Մնացականյանի մեկ րոպեն երկրի ներքաղաքական իրավիճակի մասին

Բարև Ձեզ։ Երբ որոշեք պատասխանել հարցին, թե ով կամ ովքեր են այս պատերազմի իրական շահառուները, մի շտապեք, հենց հիմա է ծանր ու թեթև անելու ժամանակը, գոնե սուլթանի քմծիծաղը չենք շարժի։ Թեկուզ այս անտանելի փոսում սթափվել է պետք, որ տեսնենք զորքերի տեղաշարժը մեր սահմաններին, քանի որ

շատ մեծ է մեծերի առևտրային միջանցքում նորից ճզմվելու վտանգը։ Գոնե հիմա հասկանալի է պատերազմող երկրում փողն ու հայկական ոսկին, ի դեպ, նաև Արցախի ոսկին անիմաստ դղյակների ու վայելքների վրա մսխելու տկարամտությունը, հենց որն էլ բերեց Արցախը քառորդ դար չբնակեցնելու չարիքին։

Ամբիոններից քարոզում էիք ապրել եւ արարել Արցախում, ամբիոնի տակից արցախցուն կապում երևանյան կերակրատաշտին։ Աղե տի գոտին երեք տասնամյակ անտրտունջ սպասում էր ավերակներում, որ Արցախը դուրս գա թշնամու երախից հայով ու կյանքով լցված։

Հիմա թուրքը իր քոչվորով կբնակեցնի ձեր չբնակեցրածը, նոր կտեսնեք կարգավիճակի փակուղին, որից իննսունականների վերջին էին առաջարկում դուրս գալ, երբ ազերին ծնկած էր մեր առջև։ Էլի պատերազմ է պետք, որ հասկանանք, որտեղ է ավարտվում կլանային պետությունը․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան: Տեսանյութը ստորև`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *